Քոչարյան. ՆԱՏՕ-ի հետ երկխոսության փորձերից հրաժարվելու հայտարարությունը ՀԱՊԿ անդամներին չի վերաբերվում

Քոչարյան. ՆԱՏՕ-ի հետ երկխոսության փորձերից հրաժարվելու հայտարարությունը ՀԱՊԿ անդամներին չի վերաբերվում

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ի հետ երկխոսության հաստատման փորձերը դադարեցնելու մասին ՀԱՊԿ անդամ երկրներին չի վերաբերում, հավաստիացնում է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքով, Նիկոլայ Բորդյուժայի խոսքերն առնչվում են միայն ՀԱՊԿ-ՆԱՏՕ ձևաչափին:

Հունիսի 16-ին Ռուսաստանի խորհրդարանում հանդիպելով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, թե կազմակերպության անդամ-պետությունների արտգործնախարարների խորհուրդը անհրաժեշտ է համարել դադարեցնել ՆԱՏՕ-ի հետ երկխոսության հաստատման փորձերը և առաջնահերթ համարել Շանհայի համագործակցության կազմակերպության ու Չինաստանի հետ համագործակցությունը:

«Բորդյուժայի հայտարարությունը վերաբերում է կազմակերպություն-կազմակերպություն հարաբերություններին, այլ ոչ անդամ պետություններին»,- ասել է Քոչարյանը։

Ընդ որում, Շավարշ Քոչարյանը չի նշել, թե արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ինչպես է քվեարկել այդ որոշմանը.

«Ի դեպ, ցավալի է, բայց ՆԱՏՕ-ն ինքն է խուսափում այդ գործակցությունից՝ գերադասելով գործակցել անդամների հետ, բայց ոչ կազմակերպության։ Բորդյուժան ընդամենն արձանագրել է հանգամանքը, որ այդ ուղղությամբ իմաստ չունի շարունակել»,- գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Հաշվի առնելով իրավիճակը, ԱԳՆԽ-ն նպատակահարմար է համարում կասեցնել եվրոպական հարթակում բանակցային դաշտ ունենալու միտումով ՆԱՏՕ-ի հետ երկխոսություն հաստատելու փորձերը, խորհուրդ տալով զարգացնել գործակցությունը ԵԱՀԿ հետ»,-ասել է Բորդյուժան Պետդումայում ԵԱՀԿ ԽՎ-ում ԵԱՀԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հետ հանիպմանը:

«Կանոնադրական մարմինների նիստերի արդյունքները վկայում են, որ պետական կազմակերպություններում առկա է խնդիրների հավաքական հաղթահարման անհրաժեշտության գիտակցումը, ինչը թելադրված է ստեղծված արտակարգ միջազգային իրավիճակով: Նրա առանձնահատկությունը հզոր տնտեսական, քաղաքական ու տեղեկատվական ճնշումն է ՌԴ և ՀԱՊԿ անդամ երկների վրա: Գործնականում նրանք չեն թաքցնում ռազմավարական նպատակները, որոնք ենթադրում են հետխորհրդային տարածքի հետագա ապակայունացում»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Նա նաև նշել է հստակ համակարգումն ու դաշնակցային կարգապահության պահպանումն արևմտյան պետությունների կողմից hավաքական քաղաքական որոշումների իրագործման դեպքում, որոնք երբեմն հակասում են միջազգային հարաբերություններին:

«Երկակի չափանիշները, փաստերի խեղաթյուրումը դարձել են աշխարհում տեղի ունեցող գործընթացների մասին հասարակական կարծիքի ձևավորման տարածված մեխանիզմ»,- նշել է Բորդյուժան:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---