Տեխնոլոգիաները բիզնեսում. Մեկնարկում է 7-րդ ԴիջիԹեք Բիզնես ֆորումը

Տեխնոլոգիաները բիզնեսում. Մեկնարկում է 7-րդ ԴիջիԹեք Բիզնես ֆորումը

PanARMENIAN.Net - Հունիսի 20-ին Երևանում մեկնարկում է 7-րդ ամենամյա միջազգային երկօրյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը, որին նախատեսվում է ավելի քան 50 ընկերության մասնակցություն և մոտ 3000 այցելու (որոնցից 500-ը` ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ):

Ֆորումի նպատակն է աջակցել բիզնեսի տարբեր ոլորտներին գտնելու լավագույն տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաև տեխնոլոգիական ընկերություններին՝ հանդիպելու և ներկայանալու պոտենցիալ հաճախորդներին մեկ տեղում։ Բիզնեսում տեխնոլոգիաների ներդրման տեղական և միջազգային լավագույն փորձի ներկայացումը, գործարար համայնքի, պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և փորձագետների ներգրավումը կապահովի ֆորումի գործնական և արդյունավետ բովանդակությունը:

Ֆորումը բաղկացած է հետևյալ բաժիններից` պլենար նիստ, գործարար ներկայացումներ և սեմինարներ, կլոր սեղաններ, ցուցահանդես ու գործարար հանդիպումներ: Թեմաները նույնպես բազմազան են` տուրիզմ, սպասարկում և առևտուր, գյուղատնտեսություն և վերամշակում, շինարարություն և հանքարդյունաբերություն, ֆինանսաբանկային ոլորտ և էլեկտրոնային առևտուր, առողջապահություն, կրթություն ու տրանսպորտ:

Ֆորումի հիմնական այցելուները առաջատար ընկերությունների ղեկավարներն են, ՏՀՏ պատասխանատուները, պետական մարմինների ղեկավարները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ՏՀՏ լուծումներ առաջարկող ճանաչված արտերկրյա կազմակերպությունների ներկայացուցիչներն ու խորհրդատվական ընկերությունները։

2013 թվականին մասնակցել են 43 տեղական և 19 արտասահմանյան ընկերություն, միջազգային կազմակերպություններ, տարածաշրջանայի նզարգացման ոլորտում գործող կառույցներ, ինչպես նաև` մոտ 2000 այցելու (որոնցից 300-ը` ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ):

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---