Սիրիայում պայթյունների հետևանքով 34 մարդ է զոհվել, մոտ 50-ը՝ վիրավորվել

Սիրիայում պայթյունների հետևանքով 34 մարդ է զոհվել, մոտ 50-ը՝ վիրավորվել

PanARMENIAN.Net - Ուրբաթ օրը Սիրիայի կենտրոնական Համա գավառում ուժգին պայթյունի հետևանքով զոհվել է 34 մարդ, մոտ 50-ը՝ վիրավորվել, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը AP վրա հղումով:

Կառավարական զորքերի հսկողության տակ գտնվող ականապատ ավտոմեքենան պայթել է Ալ Հորա գյուղում: Իր հերթին Լոնդոնում գտնվող Մարդու իրավունքների պահպանման դիտարկման սիրիական կենտրոնը հայտնում է 37 զոհի մասին:

Մինչդեռ, Ֆրանսիան մտադիր է դաշինք կազմել Արևմուտքի ու Պարսից ծոցի երկրների հետ, որոնք դիմակայում էին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ֆրանսիան համաձայնվել է «ոչ մահաբեր» օգնություն տրամադրել սիրիական ընդդիմությանը, սակայն, միևնույն ժամանակ, մտադիր է խուսափել խոշոր տրամաչափի զենքի տրամադրումից, որը կարող է փոխել ուժերի բալանսը տարածաշրջանում:

«Ֆրանսիան ցանկանում է, որ «Սիրիայի բարեկամների խումբը» հզորացնի ու համակարգի աջակցությունն ընդդիմության կողմից մարտնչող զինյալ կազմավորումներին: Երկիրը պատրաստ է իր ավանդը ներդնել»,-ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:

Հայտարարությունը գործակալությունը հրապարակել է Իրաքում իրադարձությունների ֆոնի վրա, որտեղ սունիների ISIS խմբավորումը, որը մինչև վերջերս կռվում էր Սիրիայում Ասադի ռեժիմի դեմ, անցած շաբաթ գլխավորեց հարձակումն Իրաքի հյուսիսային ու արևմտյան շրջանների վրա: ISIS-ին միացան Իրաքի սունիները, որոնք դժգոհ են Իրաքի շիա վարչապետ Նուրի ալ Մալիկիից, Սադդամ Հուսեյնի նախկին բանակի զինվորականներ, մանր ահաբեկչական խմբավորումներ:

Մեկ շաբաթում գրոհայիններին հաջողվել է մեծ տարածք գրավել, որը ներառում է Նայնավա գավառը Իրաքի նշանակությամբ երկրորդ Մոսուլ քաղաքի հետ, Սալլահ էդ Դին գավառը Տիկրիտ քաղաքով: Գրավյալ տարածքներում իսլամիստները հաստատում են շարիաթի նորմերը, տեղի բնակիչների շրջանում զանգվածային մահապատիժներ են իրականացնում, ինչպես նաև գերիների ցուցադրական խոշտանգումներ իրագործում: Հազարավոր բնակիչներ ստիպված են փախուստի դիմել: Գրոհայինները հարձակում են պատրաստում դեպի Բաղդադ, որտեղից տարհանվում է միջազգային կազմակերպությունների և դեսպանատների անձնակազը:

Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել:

 Ուշագրավ
«C-130-ներից նետված այդ զենքերի մի մասը գուցե PYD-ին հասավ, սակայն մյուս մասն ո՞ւմ ձեռքում հայտնվեց՝ «Իսլամական պետության»
Այս պահի դրությամբ Թուրքիայի տարածքում են պահվում ամերիկյան զինանոցի միջուկային ռումբեր, սակայն թուրքական բանակին դրանք հասու չեն
Ակնկալվում է, որ Շոտլանդիայի ընտրությունը պարզ կդառնա ուրբաթ առավոտյան ժամը 6-ին մոտ
Ըստ խմբի հայտարարության, այցն այն աստիճանի վարկաբեկվեց, որ նրանք ընդհատեցին սեպտեմբերի 14-ի առաքելությունն ավատրից մի քանի օր առաջ