Եգիպտոսում «Մահմեդական եղբայրների» անդամների վերաբերյալ վերջնական դատավճիռ է կայացվել

Եգիպտոսում «Մահմեդական եղբայրների» անդամների վերաբերյալ վերջնական դատավճիռ է կայացվել

PanARMENIAN.Net - Եգիպտոսի դատարանը վերջնական դատավճիռ է կայացրել «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության անդամների վերաբերյալ, որոնց մեղադրում են 2013 թ. ոստիկանական բաժանմունքի վրա հարձակվելու մեջ, հայտնում է BBC News-ը: Դատախազը մահապատիժ էր պահանջել 683 մեղադրյալների համար ապրիլին կայացած դատավարության ժամանակ:

Մահապատժի դատապարտվածների թվում է նաև կազմակերպության առաջնորդ Մոհամմեդ Բադիան: Ասվում է, որ ռազմական հեղաշրջման օրվանից ի վեր մահապատժի է ենթարկվել արդեն «Մահմեդական եղբայրների» առնվազն 1000 անդամ: Դատավճիռը կայացվել է Մինյա քաղաքում, Կահիրեից դեպի հարավ:

Դատապարտվածների փաստաբանները դատավարությունը ֆարս են անվանում և ասում են, որ մեղադրյալներից շատերը չեն եղել բախման վայրում:

Մահապատիժները փոխանցվում են Մեծ մուֆտիին, որը պետք է քննի դրանք: Դատարանը պետք է հաշվի առնի նրա կարծիքը մինչ վերջնական դատավճռի կայացումը:

«Մահմեդական եղբայրներ» շարժումը միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որը 1928 թվականին հիմնել է ուսուցիչ Հասան էլ Բաննան Եգիպտոսի Իսմաիլլի քաղաքում: 1933 թվականից ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: Հասան էլ Բաննայի մահից հետո 1949թ., 1950-ին շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ էլ Կուտբը, որը 1966 թվականին մահապատժի ենթարկվեց: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհայինի վերջում այն արդեն 500 հազար անդամ ուներ:

2013 թ. հուլիսի 3-ին բանակը պաշտոնանկ արեց ու ձերբակալեց նախագահ Մուրսիին: Սահմանադրության գործողությունը կասեցվեց, կառավարման լծակներն երկրում հայտնվեցին զինվորականների ձեռքում, որոնք կրկին արտակարգ դրություն հայտարարեցին: Նոր սահմանադրությունը հանրաքվեի է դրվել ՊՆ ղեկավար, գեներալ Աբդուլ Ֆաթահ Աս Սիսիի նախաձեռնությամբ, որն ապրիլին կմասնակցի նախագահի ընտրություններին: Ըստ եգիպտացիների առաջարկած սահմանադրության, ՊՆ ղեկավարը կհաստատվի պաշտոնում միայն ԶՈւ Գերագույն խորհրդի հավանությանն արժանանալուց հետո, իսկ նախագահը կընտրվի երկու ժամկետից ոչ ավելի:Սահմանադրությունը ենթադրում է նաև, որ ռազմական տրիբունալները կարող են դատել քաղաքացիական անձանց, եթե վերջիններս հարձակվեն զինծառայողի կամ բանակի օբյեկտների վրա: Նոր սահմանադրությունը, ինչպես և նախկինները, ամրագրում է իսլամը որպես պետական կրոն, շարիաթը որպես իրավունքի սկզբունք և արաբերենը որպես պաշտոնական լեզու: Սահմանադրությունը երաշխավորում է նաև դավանանքի ազատություն:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---