Նախորդ շաբաթ ադրբեջանցիները հրադադարի ռեժիմը խախտել են մոտ 700 անգամ

Նախորդ շաբաթ ադրբեջանցիները հրադադարի ռեժիմը խախտել են մոտ 700 անգամ

PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 700 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ամբողջ երկարությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, հունիսի 19-ի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը դիվերսիա են կազմակերպել առաջնագծում՝ Արցախի Մարտունու շրջանի ուղղությամբ։ Հակառակորդի դեմ մարտում զոհվել է պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Նարեկ Պողոսյանը։

Հունիսի 20-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան (Արարատ) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացել է1994 թվականին ծնված ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը:

ՊՆ Սեյրան Օհանյանը, անդրադառնալով ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Խաչատրյանի մահվան դեպքին, լրագրողների հետ զրույցում նշել է, որ նա մահացու վիրավորում ստացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով: Նախարարի խոսքով՝ հարուցվել է քրեական գործ. «Քննությունը կպարզի դեպքի հանգամանքները: Ամեն ինչ անում ենք, բայց այսօր զենքի հետ վարվելու շրջանակներում դեպք է եղել»,- հավելել է նախարարը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---