Երուսաղեմում ծեծել են 2 հայ քահանայի

Երուսաղեմում ծեծել են 2 հայ քահանայի

PanARMENIAN.Net - Իսրայելը, տարվելով հակասեմիթականության դեմ պայքարով, մոռացել է, որ գոյություն ունեն ազգային և կրոնական անհանդուրժողականության այլ դրսևորումներ ևս, որոնք ծաղկում են հենց Իսրայելում: Դրա հերթական դրսևորումը եղավ հունիսի 15-ին Երուսաղեմի կենտրոնում: Դավթի աշտարակի մոտ, որը ոստիկանության բաժանմունքից երկու քայլի վրա է, մի խումբ հրեա օրթոդոքսներ ծեծեցին երկու հայ քահանայի՝ սարկավագ Կարապետին և աբեղա Շնորհք Բալոյանին:

Դա տեղի է ունեցել ոչ թե մի մութ ու խուլ անկյունում, այլ Հին քաղաքի մուտքի մոտ մեծ քանակությաբ մարդկանց, ոստիկանների ներկայությամբ և դիտարկման տեսախցիկների առկայությամբ: Սակայն, ինչպես նախկինում, մեր քաջարի իսրայելյան ոստիկանությունն այդ միջադեպը չտեսնելու տվեց և, չգիտես ինչու, չգտավ մասնակիցներին:

Հայ եկեղեցականների հանդեպ նման միջադեպեր բազմիցս են տեղի ունեցել կրոնի ֆանատիկոսների մասնակցությամբ: Եվ եթե նախկինում դա արտահայտվում էր նրանց վիրավորելով և նրանց վրա թքելով, ապա այժմ դա վերածվել է ծեծի և նույնիսկ ֆիզիկական հաշվեհարդարի, քանի որ օրթոդոքսները համոզված են, որ նրանք դրա համար չեն պատժվի, ինչպես միշտ: Ոչ մի անգամ ոստիկանությունը գործ չի հարուցել այդ փաստերով և բոլոր մեղավորներն անպատիժ են մնացել: Իսկ, ինչպես հայտնի է, անպատժելիությունը միշտ նոր հանցագործություններ է ծնում:

Հետաքրքրական է նաև այն փաստը, որ ոստիկանության անգործության պայմաններում լռում են նաև ԶԼՄ-ները: Ոչ մի անգամ լրատվամիջոցները չեն անդրադարձել այդ թեմային, բայց եթե ինչ-որ տեղ ինչ-որ մեկը խեթ նայի մի հրեայի, դա իսկական բում կառաջացնի բոլոր թերթերի ու կայքերի առաջին էջերում՝ անպայման կհրապարակվեն վարչապետի, ԱԳ նախարարի, ազգային անվտանգության նախարարի պաշտոնական հայտարարությունները, բոլոր քայլերը կձեռնարկվեն նման անարդարության դեմ պայքարում:

Ամեն ինչ պարզ է՝ պայքարն ազգային ու այլ տիպի անհանդուրժողականության դեմ Իսրայելում զուտ ընտրողական բնույթ է կրում: Բայց շտապեմ հիշեցնել, որ առաջադեմ երկրների մեծ մասում քրեական օրեսգրքում հոդված է նախատեսված հանցագործության պարտակման համար և այն չբացահայտելու ցանկությունը նույնպես հանցագործություն է համարվում: Բայց ինչի մասին է խոսքը՝ չէ՞ որ ծեծի ենթարկվածը հրեա չէ, այլ ընդամենը հայ է, իսկ դա իսրայելյան արդարադատությանը բոլորովին չի հետաքրքրում: Ակամայից հարց է ծագում. արդյոք այդ հայեցակարգը չէ պատճառը, որ հանգեցրել է Երուսաղեմի Հայկական թաղամասում տիրող վիճակին: 1967 թ. Հայկական թաղամասի բնակիչները 16.000 էին, այժմ մնացել է ընդամենը 1.000 հայ:

Կարելի է ասել, թե այս միջադեպը խուլիգան օրթոդոքսների հերթական զանցանքն է, բայց վիճակագրությունը մտահոգիչ է, ու տպավորություն է ստեղծվում, որ նման հանցագործությունների անտեսումը պետության ծրագրված քաղաքականությունն է:

Վերջերս հրեաների դեմ համաշխարհային դավադրության դեմ չափից ավելի եռանդուն պայքարողները Հայաստանին հակասեմիթականության մեղադրանք ներկայացրեցին, բայց ես չեմ հիշում գոնե մեկ դեպք, որ Հայաստանում հրեայի ոչ թե ծեծեին, այլ ուղղակի վիրավորեին նրա ազգային պատկանելության համար: Իսկ ի՞նչ ենք տեսնում մենք այստեղ՝ Իսրայելում: Ոչ մի տարի չի անցնում առանց նման միջադեպերի հայ եկեղեցականների կամ ճեմարանի սաների հանդեպ: Եթե Իսրայելի կառավարությունն այդքան զբաղված է համաշխարհային հակասեմիթականության դեմ պայքարով, որ մոռացել է, որ իր տարածքում նաև այլ ժողովրդներ են ապրում, գուցե ժամանա՞կն է, որ Հայաստանի ԱԳՆ-ն հիշեցնի այդ մասին:

Մենդել Կորսունսկի՝ «Նոյան տապան» մշակույթի և կրթության հայկական կենտրոնի մամուլի քարտուղար
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---