«Ջան-ջան օրական». Անսահմանափակ զանգեր` 100 դրամով

«Ջան-ջան օրական». Անսահմանափակ զանգեր` 100 դրամով

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդներին առաջարկում է սակագնային պլանի ներսում անսահմանափակ զանգեր կատարելու նոր հնարավորություն:

Դրա համար պարզապես անհրաժեշտ է ակտիվացնել «Ջան-ջան օրական» ծառայությունն՝ ուղարկելով *707*1# հրահանգը: Ծառայության ակտիվացման արժեքը կազմում է 100 դրամ/օրը:

Ծառայության գործողության ժամկետը լրանալուց հետո, բաժանորդի հաշվին բավարար գումար լինելու դեպքում, ծառայությունն ավտոմատ երկարացվում է: Ավտոմատ երկարացումը կասեցնելու համար անհրաժեշտ է ուղարկել *707*0# հրահանգը:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---