Ուորլիքը հորդորում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ընդունել Օլանդի հրավերը

Ուորլիքը հորդորում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ընդունել Օլանդի հրավերը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն, հավատարիմ լինելով Մինսկի գործընթացին, նաև երկկողմ կարգով պատրաստ է հնարավորության սահմաններում աջակցել ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացին: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում՝ հիշեցնելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցն Ադրբեջան ու Հայաստան:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձավ ԼՂՀ հիմնախնդրին Երևանում կայացած մամուլի ասուլիսում` շեշտելով հակամարտության կարգավորման հարցում հետևողականության անհրաժեշտությունն ու նշելով, որ Ռուսաստանը, լինելով համանախագահող երկիր, ամեն ինչ անելու է, որպեսզի Ադրբեջանի և ՀՀ նախագահների միջև անցյալ տարի ծագած ուղղակի երկխոսությունը լինի շարունակական: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բազա գոյություն ունի, նկատի ունեմ համանախագահող երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հայտարարություններում վերջին 4-5 տարիներին հնչեցրած սկզբունքները: Խնդիրն այդ սկզբունքները փաստացի իրագործելն է»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովը հավելել է, որ ռուսական կողմը, որպես համանախագահ երկիր, ձգտելու է, որպեսզի 2013 թ. Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների վերսկսված երկխոսությունը շարունակվի:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ նշել է, որ ՌԴ աջակցում է ցանկացած ճիգ, որը կբերի կամ կմերձեցնի ղարաբաղյան հակամարատության կարգավորումը: Ըստ նրա, ինչքան պարբերական լինեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, այնքան գործընթացը մեծ թափ կստանա:

«Ես կոչ եմ անում նախագահներին ընդունել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի փարիզյան հանդիպման հրավերը: Լավ կլինի, եթե նախագահներն ընդունեն այդ հրավերն ու կառուցողական բանակցություններ սկսեն: Մենք լավ ենք աշխատում ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ: Ուստի ցանկանում եմ նշել, որ ԱՄՆ-ն, հավատարիմ լինելով Մինսկի գործընթացին, նաև երկկողմ կարգով պատրաստ է հնարավորության սահմաններում աջակցել ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացին»,-ասել է նա, հայտնում է SalamNews-ը:

Մայիսին տարածաշրջան կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն հայտնեց Ֆրանսիայում ընդունել Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին համանախագահների հետ միասին:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---