Գեղամյանի գլխավորած հայկական պատվիրակությունը կմեկնի Բաքու` ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանին

Գեղամյանի գլխավորած հայկական պատվիրակությունը կմեկնի Բաքու` ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակությունը ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի գլխավորությամբ պատրաստվում է մեկնել Բաքու: Հունիսի 28-ից հուլիսի 2-ը Բաքվում տեղի է ունենալու Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան նստաշրջանը, իսկ հուլիսի 1-ին աշխատատքները կսկսի վեհաժողովի ամառային նստաշրջանի լիագումար նիստը, գրում է Armtoday.info-ն:

Ավելի վաղ «Հայկական ժամանակը» գրել է, որ ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության անդամներն են ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը (պատվիրակության ղեկավար). ՀԺԿ առաջնորդ. ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը և ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը:« Մեր պատվիրակությունը, իհարկե, փոխարինող կազմ էլ ունի»,–գրել էր թերթը:

ՆԱՏՕ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն ու «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը հունիսի 15-ին մեկնել էին Բաքու` մասնակցելու հունիսի 16-18-ը կայանալիք Rose Roth սեմինարին: Ադրբեջանը ներկայացրել էր հայ պատգամավորների անվտանգության համար անհրաժեշտ համապատասխան երաշխիքները:

«Հարավային Կովկաս. մարտահրավերներ ու հնարավորություններ» թեմայով սեմինարին Ադրբեջանի ներկայացուցիչները սպառնացել են «պատժել» հայկական պատվիրակության անդամ Թևան Պողոսյանի հորը, վիրավորանքներ են հնչել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին, իսկ Հայաստանն անվանել են «ահաբեկչական պետություն»: Հայ պատվիրակներն իրենց հերթին հիշեցրել են սումգայիթյան ջարդերի մասին, բացահայտ մեղադրել են Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտությունը սկսելու ու ռազմականացնելու մեջ:

Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հայկական պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը մեղադրել է Ադրբեջանին 1988 թ. Սումգայիթում հայ բնակչության ջարդեր կազմակերպելու մեջ: ՆԱՏՕ ԽՎ-ում ադրբեջանցիների ղեկավար Զիյաֆետ Ասկերովն էլ հանկարծ հայտարարել է, թե Ադրբեջանի զինդատախազությունը հետաքննում է ինչ-որ «արյունալի հանցագործություն» ադրբեջանցիների դեմ, որն, իբր գործել է Թևան Պողոսյանի հայրը Ղարաբաղում: Սումգայիթյան ջարդերի մասին Ասկերովն ասել է, թե այդ «իրադարձությունները հրահրել էր խորհրդային ՊԱԿ-ը» և «ձեր Գրիգորյանը»:

ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը բացահայտ մեղադրել է Ադրբեջանին: Նա հայտարարել է, որ վերջին 7 տարում Ադրբեջանի ռազմական բյուջեն աճել է 20 անգամ՝ նշելով, որ դա իրական սպառնալիք է տարածաշրջանում: Նա պահանջել է ՆԱՏՕ ԽՎ-ից կոշտ արձագանք այդ կապակցությամբ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---