Վիեննայում Իրանի և «վեցյակի» բանակցությունների հերթական փուլն է ընթանում 2 հուլիսի 2014 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Այսօր Վիեննայում մեկնարկել է Իրանի միջուկային խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը Թեհրանի ու միջազգային միջնորդների «վեցյակի» միջև: Ինչպես ակնկալվում է, բանակցությունները կտևեն մինչև հուլիսի 20-ը: Բանակցությունների նպատակն է համապարփակ համաձայնությունն Իրանի միջուկային խնդրի վերջնական կարգավորման մասին: Ըստ պլանի, այդ համաձայնագիրը պետք է պատրաստ լինի մինչև հուլիսի 20-ը: Բանակցությունների վերջին՝ հինգերորդ, փուլում պատվիրակություններն աշխատում են անմիջապես ապագա համաձայնագրի տեքստի վրա: Կողմերը զգուշավոր լավատեսություն են հայտնում՝ նշելով, որ տարաձայնություններն Իրանի ու «վեցյակի» միջև դեռ պահպանվում են, հայտնում է «Ինտերֆաքսը»: Ռուսաստանը գտնում է, որ իրատեսական է համաձայնագիրը մինչև հուլիսի 20-ը նախապատրաստելը: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, որը գլխավորում է բանակցություններում ռուսական պատվիրակությունը: «Մենք կարծում ենք, որ միանգամայն իրատեսական է մինչև հուլիսի 20-ը համաձայնագիրը պատրաստելը, այդ մասին է վկայում այն տրամադրվածությունը, որ առկա է խմբի անդամների մոտ»,-ասել է նա: «Աշխատանքների ծավալը մեծ է, բայց տեսանելի, ճիշտ շեշտադրումների դեպքում, փոխզիջումների արդյունքում մենք կարող ենք ամեն ինչ հասցնել մինչև հուլիսի 20-ը ու համապատասխան փաստաթուղթ մշակել»,-վստահ է ռուս դիվանագետը: Նա պարզաբանել է, որ «բանակցությունների արդյունքում հավելվածով փաստաթուղթ կներկայացվի»: «Եվ միայն այդ փաստաթուղթը կներկայացվի «վեցյակի» ու Իրանի նախարարներին, բայց այն դեռ գոյություն չունի»,-ասել է Ռյաբկովը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ինչպես կանխատեսում է ՌԴ ԱԳ փոխնախարարը, պատվիրակության ներկայացուցիչները հիմնականում մինչև հուլիսի 20-ը կլինեն Վիեննայում: «Թե գործընկերներից ով կմնա այստեղ ամբողջ փուլի ընթացքում, ես չգիտեմ, բայց միանգամայն հնարավոր է, որ ԱՄՆ-ն ներկայացված լինի ամենաբարձր մակարդակով ամբողջ փուլի ընթացքում, ինչպես և Իրանը»,-հավելել է Ռյաբկովը՝ նշելով, որ ինքը ստիպված կլինի որոշ ժամանակով բացակայել Ավստրիայի մայրաքաղաքից մասնակցելու համար ԲՐԻԿՍ (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և ՀԱՀ) երկրների գագաթաժողովին Բրազիլիայում: Ռյաբկովը հոռետեսորեն է արտահայտվել վաղաժամ, մինչև հուլիսի 15-ը վերջնական պայմանավորվածության հասնելու հարցում: «Կարծում եմ, դա քիչ հավանական է, մինչև հուլիսի 15-ը շատ քիչ օր է մնացել, դժվար կլինի հասցնել»,-ասել է նա՝ հիշեցնելով, որ հուլիսի 16-ից իրանցիները սկսում են նշել Աշուրայի սգո օրը ի հիշատակ իմամ Հուսեյնի՝ Մուհամմեդ մարգարեի թոռան և իմամ Ալիի որդու, որը զոհվեց անհավասար մարտում 680 թվականին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |