Փսակին ադրբեջանցիների կողմից հայկական գյուղերի գնդակոծության մասին հաղորդագրությունների «հաստատում չունի»

Փսակին ադրբեջանցիների կողմից հայկական գյուղերի գնդակոծության մասին հաղորդագրությունների «հաստատում չունի»

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն սատարում է Ֆրանսիայի նախաձեռնությանը, ըստ որի նախատեսվում է կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի բանակցությունները Փարիզում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին՝ մեկնաբանելով լրագրողների խնդրանքով հաղորդակցությունները երկու հանրապետությունների սահմանին իրավիճակի սրման, մասնավորապես ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հայկական սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների մասին:

«Ես չունեմ այդ կոնկրետ հաղորդագրությունների հաստատումը, սակայն, անկասկած, խաղաղ կարգավորումը բխում է երկու կողմի շահերից»,-ասել է ամերիկացի դիվանագետը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ «հավատարիմ է Երևանին և Բաքվին աջակցելու հարցում», որի արդյունքում հնարավոր կլինի ելք գտնել ստեղծված իրավիճակից:

«Մենք հուսով ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կընդունեն Ֆրանսիայի նախագահ Օլանդի` Փարիզում հանդիպելու առաջարկը և կհամաձայնվեն բանակցություններ կազմակերպել, որոնք կհանգեցնեն խաղաղ պայմանավորվածության»,-ասել է Փսակին: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն կոչ է անում կողմերին ձգտել լարվածության նվազեցման ու ձեռնպահ մնալ հայտարարություններից, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Մայիսի կեսին տարածաշրջան այցելության ժամանակ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն հայտնեց ընդունելու Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին համանախագահների հետ:

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրենտ Հարթլին կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին ակտիվացնել ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ջանքերը, հայտնում է Turan գործակալությունը:

«Մենք հուսով ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կընդունեն Ֆրանսիայի նախագահ Օլանդի առաջարկն ու կհանդիպեն Փարիզում»,- ասել է Հարթլին:

Լինելով Երևանում հունիսի սկզբին՝ Շվեյցարիայի ԱԳ նախարար ու նախագահ և ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալթերը հայտարարել է, որ Շվեյցարիան, լինելով ԵԱՀԿ նախագահող երկիր, իր ջանքերը կուղղի հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ու շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման խթանմանը, սակայն մինչ օրս դա չի իրագործվել:

Նա նաև նշել է, որ Շվեյցարիան աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությանն ու ափսոսանք է հայտնել, որ մինչ օրս հնարավորություն չի եղել միջադեպերի հետաքննման մեխանիզմներ ստեղծելու մասին առաջարկը կյանքի կոչելու համար:

«Երկու կողմերի միջև ժողովրդական դիվանագիտությանն ուղղված ջանքերը «նույնպես կարող են նպաստել կայուն կարգավորմանը, օգնելով երկու երկրների քաղաքացիներին պատրաստվել խաղաղության»,-ասել է Հարթլին:

Այնուհետև ամերիկացի դիվանագետը նշել է ԵԱՀԿ զգալի փորձը հակամարտությունների կարգավորման հարցում: «Ճգնաժամն Ուկրաինայում հաստատեց այդ կազմակերպության դերը ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների կարգավորման հարցում: Բացի այդ, ի հայտ բերեց թույլ կողմերը, որ պետք է շտկվեն: Մենք պետք է պատրաստ լինենք քայլեր ձեռնարկելու, որոնք անհրաժեշտ են եվրոպական անվտանգության համար առավել մեծ վտանգ պարունակող խնդիրների լուծման համար»,-ասել է նա՝ հորդորելով ԵԱՀԿ-ին ակտիվացնել գործունեությունը հակամարտությունների հանգուցալուծման հարցում:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---