Ադրբեջանը հերթական անգամ «վիրավորված է». Պատճառը Google Maps-ի «կոպիտ սադրանքն» է

Ադրբեջանը հերթական անգամ «վիրավորված է». Պատճառը Google Maps-ի «կոպիտ սադրանքն» է

PanARMENIAN.Net - Ադրբեջանում կրկին «դժգոհ» են միջազգային Google որոնողական համակարգի քարտեզներից: Այս անգամ «դժգոհության» պատճառը հայկական տեղանունների օգտագործումն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերի նշումներում:

Ինչպես գրում է Day.az-ը, «կոպիտ սխալը», որ հայտնաբերվել է Google Maps-ում, «Ադրբեջանի գրավյալ տարածքների», իսկ իրականում ազատագրված տարածքներում, բնակավայրերի համար նաև հայկական տեղանունների օգտագործումն է. նշված են ինչպես ադրբեջանական տարբերակները, այնպես էլ հայկական տեղանունները:

Ադրբեջանական ռեսուրսը հայտնում է, որ բազմիցս է գրել Google Maps-ի «սխալների» մասին: Սակայն ծառայությունը մինչ օրս «չի շտկել սխալներից ոչ մեկը», տարակուսում է Day.az.-ը:

Հունիսի 19-ին ադրբեջանական մամուլում հերթական հիստերիան էր. միջազգային որոնողական Google համակարգի քարտեզում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված է հենց այդպես՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Բնականաբար, դա Բաքվի ծայրահեղ «վրդովմունքն է» առաջացրել, որտեղ արդեն շտապել են դա անվանել Google-ի «հերթական սադրանքը» Ադրբեջանի դեմ:

Աղմուկը բարձրացրել էր Ադրբեջանի ԳԱԱ կից սեյսմաբանական ծառայության հանրապետական կենտրոնի տեղեկատվական բաժինը, որը հայտնաբերել էր, որ հունիսի 18-ից Լեռնային Ղարաբաղը միանգամայն արդարացիորեն Google Maps-ում նշված է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Ադրբեջանական սեյսմաբանական կենտրոնը նշել էր, որ կենտրոնն իր պաշտոնական կայքերում, ինչպես և շատ պետությունների նմանատիպ ծառայություններ, օգտվում է Google Maps-ի քարտեզներից:

«Նման սադրանքներն Ադրբեջանական Հանրապետության ու նրա տարածքի դեմ միջազգային որոնողական համակարգի կողմից լուրջ մտահոգություն են առաջացնում, նման սադրիչ փոփոխությունները քարտեզում մեր երկրի դեմ դատապարտվում են կենտրոնի կողմից»,-հայտարարել են կենտրոնում, գրել են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ընդ որում, նրանք նշել են, որ սա առաջին «սադրանքը» չէ ծառայության կողմից. «նման դեպքեր նախկինում էլ են եղել»: Օրինակ, 2013 թվականին Ադրբեջանի Պետական դրոշի հրապարակի Google Earth 3D-մոդելում երկրի հպարտությունը՝ հսկայական չափերի դրոշը, որը պարբերաբար պատռվում է ու վայր ընկնում, պատկերված էր պատռված:

2012 թվականին Ադրբեջանում վրդովվեցին, քանի որ Ղարաբաղի տեղանունները գրված էին նաև հայերենով: Ի պատասխան Google-ի իրավաբանական բաժինը հայտնեց, որ օգտագործում է տեղանունների նման կրկնօրինակումը աշխարհի բոլոր տարածաշրջաններում, որտեղ հակամարտություն է տեղի ունեցել:

Ի դեպ այն ժամանակ Google-ում հայտարարեցին, որ իրենց աշխատակիցները մշտապես հետևում են միջազգային հակամարտություններին ու Google քարտեզներին, մշտապես նորացնելով դրանք, ակնարկելով, ինչպես գրել էին ադրբեջանցիները, որ «ստատուս քվոյի փոփոխության դեպքում նրանք իրավունք են վերապահում իրենց փոխելու տեղանունները տարածաշրջանում»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---