Նոր Գյուղի ուղղությամբ գազի տակառներ են արձակվել. 4 հայ վիրավորվել է

Նոր Գյուղի ուղղությամբ գազի տակառներ են արձակվել. 4 հայ վիրավորվել է

PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ի երեկոյան Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ շրջանի ուղղությամբ կրկին գազի տակառներ են արձակվել: Խոշոր պայթյունները որոտացել են Նոր Գյուղի Օդային զինուժի կենտրոնի և հայկական «Կիլիկիա» շենքի դիմաց: Հասցվել են նյութական վնասներ:

«Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ կան վիրավորներ, նրանց վիճակը կայուն է: Վիրավորվել են Արփի և Գոհար Գույումջյանները, Նվեր Գրտանյանը և Հռիփ Ղազարյանը:

Հունիսի 17-ին Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասը կրկին հրթիռակոծվել էր: Զոհվել է Վրեժ Ջաբախչուրյանը: Հունիսի 16-ին նույն թաղամասում զոհվել է 1942 թ. ծնված Սեդա Պասմաչյանը: Վեց մարդ միջին և ծանր աստիճանի վիրավորում է ստացել:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) սկսել է #SaveAleppo արշավը: Հայ բնակչությունը, որը կազմում է սիրիական այդ քաղաքի մեկ քառորդը, գնդակոծության է ենթարկվում զինյալ խմբավորումների կողմից, որոնք քաղաքը վերածում են աղետի գոտու: ANCA-ն հորդորում է հեռաձայնել կամ նամակ գրել նախագահ Օբամային և կոչ անել նրան անհապաղ միջամտել՝ առաջին հերթին քրիստոնյաների թաղամասերի գնդակոծությունը դադարեցնելու համար, երկրորդը՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա բացի Եփրատի ջրի հոսքը դեպի Սիրիա և երրորդը՝ պատասխանել վերջապես ANCA-ի հարցմանը Թուրքիայի դերկատարության մասին Քեսաբի վրա հարձակման գործում: Եվրոպայի Հանուն արդարության և ժողովրդավարության հայկական դաշինքը (EAFJD) բաց նամակ է հրապարակել Եվրամիության արտաքին գործերի ներկայացուցչի անունով, կոչ անելով գործել դադարեցնելու համար Հալեպի Նոր Գյուղ թաղամասի հայ բնակչության զանգվածային ոչնչացումը:

Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---