Տեսական գիտելիքները և վերլուծական կարողությունները զարգացնող դասընթաց` տնտեսական լրագրողների համար

Տեսական  գիտելիքները և վերլուծական կարողությունները զարգացնող դասընթաց` տնտեսական լրագրողների համար

PanARMENIAN.Net - «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամը «Ջեյ Թի Ինթերնեյշնլ» (JTI) հայաստանյան ներկայացուցչության և «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության նախաձեռնությամբ և ֆինանսկան աջակցությամբ կազմակերպել էր հատուկ դասընթաց տնտեսական լրագրողների համար, որը ներառում էր թեմաներ տնտեսագիտության տեսության, ֆինանսների և միջազգային տնտեսական հարաբերությունների վերաբերյալ: Դասընթացը նպատակ ուներ գործնական հմտություններին զուգահեռ զարգացնել լրագրողների տեսական գիտելիքները և վերլուծական կարողությունները:

Լրագրողները ստացան դասընթացը հաջողությամբ ավարտելու մասին վկայագրեր և Ամերիաբանկի կողմից կորպորատիվ հուշանվերներ:

Լավագույն արդյունք ցուցաբերած երեք լրագրողի Ամերիաբանկը տրամադրեց VISA Classic վճարային քարտ` 500.000 դրամ վարկային գծի սահմանաչափով և ճանաչված հեղինակների մասնագիտական գրքեր: Այս երեք լրագրողները կմեկնեն «Ջեյ ԹԻ Ինթերնեյշնլ» ընկերության գործարաններից մեկը` տեղում հարստացնելու ծխախոտային ոլորտի և արտադրության մասին իրենց գիտելիքները:

Դասընթացի կազմակերպիչները, կարևորելով լրագրողի դերը տնտեսական տարբեր հարցերի լուսաբանման գործում, անհրաժեշտ համարեցին նման դասընթացների պարբերաբար կազմակերպումը, որը կնպաստի Հայաստանում տնտեսական լրագրության ներուժի զարգացմանը:

Կովկասի ինստիտուտը գիտահետազոտական կենտրոն է Երևանում: Նրա հիմնական նպատակն է նպաստել հասարակության լայն ներգրավվածությանը քաղաքական որոշումների որդեգրման հարցում: Այդ պատճառով ինստիտուտն անցկացնում է գիտահետազոտական աշխատանքներ, մշակում և լոբբինգի է ենթարկում քաղաքական որոշումները և նպաստում հասարակական դիսկուրսի իրազեկմանը և բազմակարծությանը:

«Ջեյ Թի Ինթերնեյշնլ» (JTI) ընկերությունը ճապոնական Japan Tobacco, Inc.-ի միջազգային ստորաբաժանումն է, որը գործում է աշխարհի ավելի քան 120 երկրներում: Japan Tobacco, Inc.-ը աշխարհի խոշորագույն ծխախոտային ընկերություններից մեկն է: Հայաստանի սպառողներին JTI ընկերությունը հայտնի է իր Winston, Camel, LD, Sobranie և Monte-Carlo ապրանքանիշերով:

Ամերիան Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպություն է: Ամերիան լայնածավալ աշխատանքներ է իրականացնում կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների և ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի և պորտֆելային ներդրումների, բիզնեսի պլանավորման, ռազմավարական և հարկային պլանավորման, ֆինանսական խորհրդատվության, պետական կառավարման ու բարեփոխումների և այլ ոլորտներում: Հանդիսանալով «Ամերիա» խմբի մաս` Ամերիան տրամադրում է անկախ, կոնֆիդենցիալ և անկողմնակալ խորհրդատվական ծառայություններ միմյանց հետ ներդաշնակորեն և արդյունավետորեն կապված հինգ խորհրդատվական ուղղություններով` գործարար խորհրդատվություն, ֆինանսական խորհրդատվություն, հաշվապահական և հարկային խորհրդատվություն, իրավաբանական և ներդրումային խորհրդատվություն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---