Euromoney 2014 Գերազանցության մրցանակ. Ամերիաբանկը՝ տարվա լավագույն բանկ Հայաստանում

Euromoney 2014 Գերազանցության մրցանակ. Ամերիաբանկը՝ տարվա լավագույն բանկ Հայաստանում

PanARMENIAN.Net - Euromoney 2014 Գերազանցության մրցանակը շնորհվել է Ամերիաբանկին` որպես տարվա լավագույն բանկ Հայաստանում: Այս մրցանակին Ամերիաբանկն արժանանում է երրորդ անգամ:

Արդեն 23-րդ տարի անընդմեջ Euromoney հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթաց` ըստ սեգմենտների սահմանելով բարձրակարգ պարգևներ: Euromoney Գերազանցության մրցանակը ներառում է բանկային համակարգի և կապիտալի շուկաների ոլորտի համար սահմանված 20 մրցանակ: Մրցույթին մասնակցել է աշխարհի ավելի քան 100 երկրի բանկ, բրոքերային և դիլերային ընկերություն:

Ամերիաբանկին հաղթող ճանաչելու համար հաշվի են առնվել մի շարք կարևոր չափանիշներ` ՀՀ բանկային համակարգում Ամերիաբանկի առաջատար դիրքերի ամրապնդումը, բանկի արդյունավետ կառավարման համակարգը, նորարարական նախագծերով հանդես գալը, միջազգային լավագույն փորձի և առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ մշտապես տարվող աշխատանքները, փոքր և միջին բիզնեսին, վերականգնվող էներգետիկայի ոլորտին աջակցելու նպատակով վարկավորման լայնածավալ ծրագրերի իրականացումը` միջազգային խոշոր կառույցների (Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկ (EBRD), Ավստրիական զարգացման բանկ (OeEB), Ֆրանսիական պրոպարկո զարգացման ֆինանսական գործակալություն, Միջազգային ֆինանսական կորպորացիա (IFC), Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերություն, երկրի միջազգային զարգացման բանկ (FMO) և KfW Bankengruppe-ի անդամ (DEG), Եվրասիական զարգացման բանկ (EDB), Ասիական զարգացման բանկ (ADB)) և հեղինակավոր բանկերի հետ արդյունավետ գործակցության շնորհիվ:

Միաժամանակ հաշվի են առնվել բանկի կողմից ներդրված նորարարական լուծումներով ծառայությունները, մասնավորապես.

• Ֆակտորս Չեյն Ինթերնեշնլ (FCI) միջազգային խոշոր ֆակտորինգային միությանն անդամակցելու միջոցով հաճախորդների համար միջազգային ֆակտորինգային ծառայությունների շրջանակի ընդլայնումը` աշխարհի ավելի քան 80 երկրից նոր գործընկերներ ձեռք բերելու և սպառման նոր շուկաներ դուրս գալու միջոցով,

• «Ամերիա» ավանդը, որն իր հնարավորություններով բոլորովին նոր մոտեցում է ՀՀ բանկային համակարգում և հաճախորդին տալիս է ավանդն ինքնուրույն ձևավորելու ազատություն,

• ՓՄՁ-ների վարկավորման հատուկ առավելություններով «Պարզ և արագ» փաթեթը,

• ֆիզիկական անձանց նոր ու ճկուն պայմաններով սպառողական վարկերի առաջարկը,

• ինտերնետում քարտերի սպասարկումն ապահովելու համար Visa քարտերով ինտերնետ-էքվայրինգի արտոնագրի ստացումը և բանկի կողմից մշակված միասնական ծրագրային գործիքի (vPOS/virtual POS) միջոցով VISA, MasterCard և ArCa քարտերով էլեկտրոնային առևտրի կայքերում վճարումների ընդունումը,

• Ameria Partner փաթեթը, որը տալիս է բարձրակարգ սպասարկման մի շարք հնարավորություններ, ներառյալ Visa Infinite վճարային քարտը` իր եզակի առավելություններով,

• Ucom-ի հետ համատեղ քարտի մշակումը, որն ապահովում է աննախադեպ տոկոսադրույքով վարկավորում` ժամանակակից տեխնիկա ձեռք բերելու համար

և մի շարք այլ ծառայություններ:

Ամերիաբանկն այսուհետ ևս շարունակելու է ծավալել ակտիվ գործունություն իր ռազմավարությամբ նախանշած խնդիրների իրագործման ուղղությամբ` ամրապնդելով առաջատար դիրքերը տարածաշրջանում և հանդես գալով ֆինանսական ոլորտում առաջադիմական և նորարարական լուծումներով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---