Ուկրաինայի ՆԳ նախարար Ավակովի վրա մահափորձ է կատարվել. Կիևը մտադիր է խզել դիվանագիտական հարաբերությունները ՌԴ հետ

Ուկրաինայի ՆԳ նախարար Ավակովի վրա մահափորձ է կատարվել. Կիևը մտադիր է խզել դիվանագիտական հարաբերությունները ՌԴ հետ

PanARMENIAN.Net - Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի վրա մահափորձ է կատարվել երկրի արևելքում իրականացվող հատուկ գործողությունների տարածքում:

Ուկրաինական ՆԳՆ-ում հաստատել են, որ մահափորձն իրոք տեղի է ունեցել: Սակայն մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: ՆԳՆ-ում հայտնել են, որ մանրամասները լրագրողներին կներկայացվեն վաղը, հայտնում է ուկրաինական «Դնի» պարբերականը:

Ֆեյսբուքի իր էջում պատրաստակամորեն հաղորդագրություններ գրող Ավակովը վերջին գրառումն արել է հուլիսի 14-ին: Այնտեղ նա պատմել է Դոնեցկի ոստիկանության` երդմանը և Ուկրաինային ծառայելու հավատարիմ լինելու ստուգման առաջին փուլի մասին: Ավակովը ստիպված էր աշխատանքից ազատել ոստիկանության 585 ատեստավորված աշխատակցի, մեծամասնության դեմ նա խոստացել է գործ հարուցել: Լրացուցիչ կստուգվեն ևս 242 աշխատակից, որոնք տևական ժամանակ գտնվում են հիվանդության արձակուրդում:

«Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններում, իսկ հետո էլ երկու այլ շրջաններում ՆԳՆ օրգանների շարունակվող ոչ կեղծարարական լյուստրացիոն գործընթացի մասին կտեղեկացնեմ»,- խոստացել է Ավակովը 2 օր առաջ:

Մինչ այդ, ինչպես այտնում է РИА Новости-ն, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Լալին հայտարարել է, որ Ուկրաինան ուսումնասիրում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը:

«Ուկրաինական իշխանությունն ուսումնասիրում է այդ քայլի հնարավորությունը, մասնավորապես, նման քայլի արդյունքները»,- հայտարարել է նա:

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ում խոսում էին, որ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին որոշում ընդունելու է պետության բարձրագույն ղեկավարույթունը, իսկ հարաբերությունների խզումը որոշակի հետևանքներ է ունենալու:

«Ռոսիյսկայա գազետաի» հաղորդմամբ, ՄԱԿ-ը պատրաստ է դիտարկել ուկրաինական ուժային կառույցների կողմից արգելված զենք կիրառելու ապացույցները: Ավելի վաղ ԶԼՄ-ներում բազմիցս տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Կիևը կլաստերային ռումբեր և այլ արգելված զինամթերք է կիրառում:

«Եթե մեզ փաստեր ներկայացվեն, մենք իհարկե կդիտարկենք դրանք»,- հայտարարել է Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Նավի Փիլեյը: Նա նաև նշել է, որ օգոստոսին կներկայացնի Ուկրաինայի դրության մասին հերթական զեկույցը, սակայն չի պարզաբանել` արդյոք այնտեղ խոսվում է երկրի հարավ-արևելքում խաղաղ բնակչության դեմ արգելված զինատեսակների կիրառման մասին:

Հունիսի կեսերին Գորլովկայում զինվորական ինքնաթիռներն ավիահարված են հասցրել ինքնապաշտպանության շտաբի վրա: Երկու մարդ զոհվել է, յոթը` վիրավորվել: Այդ թվում` խաղաղ բնակիչներ: Ակտիվիստները հայտարարել են, որ ուկրաինական ուժային կառույցները արգելված կլաստերային ռուբեր են կիրառել: Այս զինատեսակի առանձնահատկությունն այն է, որ դիպչելով կոնկրետ թիրախին, ռումբի ներսում գտնվող մանր մասնիկները տարածվում են տասնյակ մետրերի վրա` ավերելով ճանապարհին հայտնվող ամեն ինչ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---