Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը

Ասադի երդմնակալությունը․ Նախագահի պաշտոնը նա ստանձնում է 3-րդ անգամ

Ասադի երդմնակալությունը․ Նախագահի պաշտոնը նա ստանձնում է 3-րդ անգամ

PanARMENIAN.Net - Բաշար Ասադը Սիրիայի նոր նախագահի պաշտոնում երդում է տվել։ Դամասկոսում անցած տոնական արարողությանը մասնակցել են Սիրիայի ազգային խորհրդի (խորհրդարանի) անդամները։ Երկրի նորընտիր ղեկավարը, աջը դնելով Ղուրանի վրա, երդվել է՝ իր լիազորությունները կատարելիս «կհարգի երկրի սահմանադրությունը, օրենքներն ու հանրապետական համակարգը, կպահպանի ու կպաշտպանի ժողովրդի շահերը»։

«Երդվում եմ պահպանել հայրենիքի ինքնիշխանությունն ու անկախությունը, պաշտպանել սիրիական հողի ամբողջականությունը։ Ձգտելու եմ սոցիալական արդարության ու արաբների միասնությանը»,- կարդացել է Ասադը երդման տեսքտը, գրում է Lenta.ru-ն։

Սիրիայում հունիսի 3-ին կայացած նախագահի ընտրությունում հաղթել էր Բաշար Ասադը։ Պաշտոնական տվյալներով, նա հավաքել էր ընտրաձայների 88,7 տոկոսը (ավելի քան 10,3 մլն մարդ)։ Արևմուտքում, ու, մասնավորապես, ԱՄՆ-ում, հրաժարվել էին ընդունել այդ արդյունքները։ Սա արդեն երրորդ անգամն է, որ Ասադը ստանձնում է նախագահի պաշտոնը։ Նա ընտրվել էր 2000-ին, իր հոր՝ Հաֆեզ Ասադի մահից հետո։ Յոթ տարի անց՝ 2007-ի մայիսին, Սիրիայում Ասադին վստահելու հարցով հանրաքվե էր անցել, որի արդյունքով վերջինս ստացավ քաղաքացիների ձայների ավելի քան 97 տոկոսը։

Շրջաններում, որոնք ընդդիմության ներկայացուցիչենրն «ազատագրված» են կոչում, ընտրություն չէր կայացել. Բացի այդ, ընդդիմությունը քվեարկության փաստը դավաճանություն է համարում, մինչդեռ կառավարական զորքերը շարունակում են գնդակոծել սիրիական գյուղերը։

Իդլիբ նահանգի քաղաքների ու գյուղերի բնակիչները հայտարարել են, որ ընտրություններն իրենց համար ոչինչ չարժեն, քանի որ Ասադը «մարդասպան» է, ու, ամեն դեպքում, «ռեժիմը նրան ձայների 99 տոկոսը կտա»։

Սիրիայում բողոքի շարժման մեկնարկից արդեն 3 տարի է անցել։ Ընդդիմության շարքերում շատերը չեն հավատում, որ Ասադը դեռ իշխանություն ունի, ու որ նա դեռ կարող է իր պաշտոնում յոթ տարի մնալ։ Սիրիայի վարչապետ Վայել ալ-Հալքին ընտրությունները երկրի համար «պատմական օր» է անվանել։ Նրա խոսքով, քաղաքացիների բարձր մասնակցությունը «երկրին կապացուցի, որ սիրիացիները հաստատակամ են հաջող անցկացնելու այս ընտրությունը»։

Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ընտրաձանգվածը՝ ինչպես Սիրիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, 15,8 մլն մարդ է կազմում, ու որ ամբողջ երկրում գործել է 9․600 ընտրատեղամաս։ Մայրաքաղաքում՝ Դամասկոսում, ընտրողները քվեարկելու համար պետք է մի քանի բլոկպոստով անցնեին։ Սիրիայի որոշ շրջաններում քվեարկություն էր անցնում, մյուսներում, ըստ ընդդիմության, մարտերը շարունակվում էին։ Ապստամբների կոալիցիայի առաջնորդը Ահմադ Ալ-Աջարբան Ասադին մեղադրել է, որ իրենց ենթարկվող ուժերը հարվածներ են հասցնում որոշ ընտատեղամասերին՝ ապստամբների վրա մեղքը գցելու համար։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---