Նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնությունը` Հայաստանում

Նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնությունը` Հայաստանում

PanARMENIAN.Net - Արմավիրում գտնվող ձիասպորտի կենտրոնում առաջիկա շաբաթվա ընթացքում նետաձգության մեջ ուժերն է չափելու 39 պետությունից ժամանած 272 մարզիկ: Նրանք կմրցակցեն թիմային և անհատական պայքարում: Արդեն ձևավորվել է տղաների 75 և աղջիկների 47 թիմ: Ե՛վ թիմային, և՛ անհատական մրցապայքարը ծավալվելու է օլիմպիական, կամպաուտ և միքս ձևերում: Առաջնության մասնակիցների կազմում ընդգրկված են օլիմպիական չեմպիոններ, ռեկորդակիրներ, աշխարհի բազմակի և Եվրոպայի չեմպիոններ:

Ստանձնելով իրադարձության տեխնիկական աջակցությունը, Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը դարձել է առաջնության գլխավոր հովանավորը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստեղծել է Wi-Fi ծածկույթ, ձիասպորտի կենտրոնի տարածքն ապահովել մինչև 50 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետով, տրամադրել է 6 համակարգիչ և 2 տպիչ սարք: Գերարագ ինտերնետի հասանելիության շնորհիվ, մրցույթի վերբեռնված տեսանյութերն առցանց ռեժիմով կցուցադրվեն Նետաձգության ֆեդերացիայի կայքում: Տեղեկությունների փոխանակման և ընտանիքների հետ հաղորդակցվելու առումով գերարագ Wi-Fi ինտերնետը կարևոր ծառայություն կարող է լինել նաև մարզիկների համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հոգացել է ոչ միայն շարժական կայանի, այլև սպասարկման շարժական կենտրոնի ապահովման հարցը: Ընկերության տրամադրած ծառայություններից տեղում կարող են օգտվել առաջնության մասնակիցներն ու հանդիսատեսը: Նետաձգության առաջնության անցկացման ընթացքում ցանցի և տրամադրված տեխնիկայի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները կլինեն ձիասպորտի կենտրոնում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---