Ռուս-ուկրաինական սահմանին բոինգ է կործանվել․ 295 ուղևորն էլ մահացել է

Ռուս-ուկրաինական սահմանին բոինգ է կործանվել․ 295 ուղևորն էլ մահացել է

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ու Ուկրաինայի սահմանին կործանվել է Boeing 777-ը, որում 280 ուղևոր ու անձնակազմի 15 անդամ է եղել, գրում է InterFax-ը՝ ավիացիոն շրջանակում իր աղբյուրներին հաղումով։

Մալազիական ավիաուղիների բոինգը կատարում էր Ամստերդամ-Կուալա Լումպուր թռիչքը։ «Ռուսաստանի ավիատարածք մտնելուց 50 կմ առաջ այն սկսել է իջնել, հետագայում ինքնաթիռը գտել են Ուկրաինայի տարածքում այրվող հետքերով»,- նշել է աղբյուրը։

Ուկրաինացի ուժայիններն արդեն հաստատել են բոինգի կործանման մասին լուրը, գրում է RIA-Novosti-ն: Ավիաուղիներն իրենց Twitter-ի միկրոբլոգում գրել են, թե կորցրել են կապը լայների հեը։

«Մալազիական ավիաուղիները կորցրել են կապը MH17 լայների հետ, որը գալիս էր Ամստերդամից։ Վերջին անգամ այն ֆիքսել են Ուկրաինայի տարածքում։ Մանրամասների մասին կտեղեկացնենք ավելի ուշ»,- ասվում է հաղորդագրությունում։

Ինչպես RIA-Novosti-ին ասել է ուժայինների հատուկ գործողության ներկայացուցիչ Վլադիսլավ Սելեզնյովը, ուկրաինացի ուժայինները հաստատում են Ուկրաինայի արևելքում բոինգի կործանման մասին լուրերը։ Իր հերթին ռուսական ավիացիայում գործակալության աղբյուրը փոխանցել է, որ ինքնաթիռը թռչում էր 10․600 մետր բարձրությամբ, ռուս դիսպետչերի հետ կապի այն դուրս չի եկել։

Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Յացենյուկը կարգադրել է կառավարական հանձնաժողով ստեղծել, որը կպարզի դեպքի հանգամանքները, գրում է Interfax-ը։

Interfax-Ուկրաինան էլ փոխանցում է, թե բոինգը կործանել են «Բուկ» հրթիռային համակարգերը։

Դոնեցկի ինքնահռչակված հանրապետության ղեկավարությունը հերքում է իր կապը ինքնաթիռի կործանման հետ։ Այդ մասին InterFax-ին հայտնել է դրա Ազգային անվտանգության ծառայության անդամ Սերգեյ Կավտարադզեն։

Նրա խոսքով, զինյալներն այնպիսի զենք չունեն, որը կարող է իանքնթիռ կործանել 10 կմ հեռավորությամբ։Ըստ նրա, ինանքթիռը գնդակոծել է ուկրաինական կողմը։

Իր հերթին ինքնահռչակ հանրապետության առաջին փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը նշել է, որ պատահածի մասին իմացել է լրագրողներից, «դեպքի մանրամասներն էլ ճշտվում են, գրում է գործակալությունը։

Ուկրաինական բանակն ու Դոնբասի զինլայները հերքել են իրենք կապը դեպքի հետ։ ԱՅդ մասին հայտարարության մեջ, որը հրապարակված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում, հայտարարել է Պյոտր Պորոշենկոն։

«Մենք (...) ընդգծում ենք, որ Ուկրաինայի ուժերը ոչ մի գործողություն չեն ձեռնարկել օդային տարածքում օբյելկտի կործանման ուղղությամբ»,- ասվում է հայտարարությունում, գրում է Lenta.ru-ն։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---