4  18.07.14 - ՀՀ-ում Իրանի դեսպան Մուհամադ Ռեիսիի մամուլի ասուլիսը

Իրանական ընկերությունը չի վարձակալի Սյունիքի արոտավայրերը. Հրաժարվել են ներդրումներ անել

Իրանական ընկերությունը չի վարձակալի Սյունիքի արոտավայրերը. Հրաժարվել են ներդրումներ անել

PanARMENIAN.Net - Իրանական այն ընկերությունը, որը ցանկանում էր վարձակալել Հայաստանի Սյունիքի մարզի նշանակալի չափով արոտավայրերը, հրաժարվել է այդ գաղափարից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին:

«Արոտավայրերի խնդիրը մեծ հնչեղություն ստացավ, թեև որևէ միջկառավարական համաձայնագիր չէր ստորագրվել: Մի մասնավոր ընկերություն էր պայմանագիր ստորագրել: Սակայն հարցի՝ հասարակական հնչեղությունից հետո պարզվեց, որ այդ ընկերությունը հրաժարվել է այդ գաղափարից, չի ուզում ներդրում անել»,- ասել է դեսպանը:

Նա նաև հարց է ուղղել հայ լրագրողներին, թե արդյոք ճիշտ էր հարցին այդպիսի մեծ հնչեղություն տալը: Պատասխանը միանշանակ էր՝ այո, գրում է Panorama.am-ը:

2013թ. ընթացքում ստորագրվել էր «Փոխըմբռնման հուշագիր ՀՀ Սյունիքի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի միջև», այնուհետև նաև «Համաձայնագիր», ըստ որի՝

1.Իրանական կողմը իր պատրաստակամությունն է հայտնել անասուններ փոխադրել Սյունիք մարզ և արոտացնել և իր պետք եղած արոտավայրը ամենապակաս 50 000 հեկտար է:

2.…Ժամանակը… ամենապակաս 10 տարի է և ամեն պետք եղած տարածքը բնակվող մարդկանց համար, որոնք կատարելու են փոխադրման ընթացքը, 2000 հեկտար է;

3.Հայաստանի կողմի առաջարկության համար արոտավայրերը այցելելու համար իրանական կողմի համաձայնությամբ այցելության ժամանակը նշանակվեց առաջիկա գարնանը:

4.Հայաստանի հետազոտությունների կենտրոնը վերահասու է լինելու բոլոր անասնաբուժական խնդիրներին

5.Արոտավայրերի վարձի վերաբերյալ Հայաստանի կողմը առաջարկեց 25 դոլար ամեն մեկ հեկտարի համար… սկզբնական տարիներում վճարվելու է առաջարկված գումարից ավելի քիչ և մյուս տարիների ընթացքին վարձն ավելանալու է աստիճանաբար:

6.Հայաստանի կողմը վարձու ժամանակը հայտնեց 5 տարի, և ընդունվեց, որ մյուս տարիներում պայմանագիրը նորոգվի մինչև10 տարի:

7.Հայաստանի կողմը ընդունեց Հայաստանի կաթնամթերքը համաձայնության պարագային արտադրվի Իրան (Իրանական ընկերության միջոցով): Համաձայնվեց նաև հիմնել մի ընկերություն Հայաստանի և Իրանի միջոցով»:

Հուշագրի ստորագրումից հետո սյունեցիները դեմ դուրս եկան մարզպետարանի այդ քայլին՝ անգամ հարցը քննարկելուն, և տարբեր տեսակետներ հնչեցին: Համաձայնագրի դեմ համազգային ալիք բարձրացավ. ժողովուրդը գիտակցում էր, որ դա կարող է բազմաթիվ վտանգավոր հետևանքներ ունենալ ոչ միայն Սյունիքի համար և ոչ միայն բուսաբանական առումով: Խոսքը ադրբեջանախոսների մուտքը կրկին Հայաստան բացելու մասին էր:

«Եթե ժողովուրդը մերժում է, ուրեմն մենք էլ կմերժենք: Մարզպետարանն ընդհանրապես իրավասու չէ առհասարակ ինչ-որ մեկին որևէ արոտավայր տրամադրել վարձակալությամբ՝ առանց համայնքի ղեկավարի և ավագանու որոշման»,- «Հետքին» տված հարցազրույցի ժամանակ ասել էր Սյունիքի մարզպետարանի բնապահպանության և գյուղվարչության պետ Սամվել Թանգյանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---