ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն անդրադառնում Առէկսիմբանկի ֆինանսական կայունության և աշխատանքի անընդհատության վրա

ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն անդրադառնում Առէկսիմբանկի ֆինանսական կայունության և աշխատանքի անընդհատության վրա

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ մամլո ծառայությունը հայտնում է, որ բանկի միակ բաժնետիրոջ` ռուսաստանյան Գազպրոմբանկի նկատմամբ ԱՄՆ վարչակազմի կողմից հայտարարված պատժամիջոցները ոչ մի կերպ չեն ազդում Առէկսիմբանկի բնականոն աշխատանքի վրա: Բանկի բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների հանձնարարականները, ներդրողների, ավանդատուների և վարկառուների հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները բանկը կատարում է լրիվ ծավալով և ժամանակին: Ռուբլով և արտարժույթով գործառնությունների, ինչպես նաև VISA և MasterCard միջազգային վճարային համակարգերի բանկային քարտերով փոխհաշվարկներն իրականացվում են առանց ուշացումների: Կանոնավոր կերպով են իրականացվում նաև հաճախորդների հաշվարկա-դրամարկղային սպասարկումը:

Հուլիսի 17-ին մի շարք ռուսաստանյան ընկերությունների և բանկերի, այդ թվում` Գազպրոմբանկի նկատմամբ ԱՄՆ վարչակազմի կողմից հայտարարվել են պատժամիջոցներ, որոնք նախատեսում են սահմանափակումներ ընդամենը ամերիկյան ներդրողների կողմից բանկի այն երկարաժամկետ (ավելի քան 90 օր) պարտքային գործիքների հանդեպ, որոնք տեղաբաշխվելու են ս.թ. հուլիսի 16-ից հետո: Գազպրոմբանկն արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որ բանկն աշխատում է բնականոն և ԱՄՆ պատժամիջոցնեը որևէ կերպ չեն անդրադառնում բանկի ֆինանսական կայունության և գործունեության անընդհատության վրա: Դրան հետևեց Ռուսաստանի Դաշնության պետական ֆինանսական կառույցների արձագանքը, համաձայն որի, անհրաժեշտության դեպքում, բանկերին կտրամադրվի համապատասխան օժանդակության ՌԴ Կենտրոնական բանկի և Ֆինանսների նախարարության կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---