Human Rights Watch․ ՀԴԲ-ն ԱՄՆ մահմեդականներին հաճախակի դրդել է ահաբեկչություն ձեռնարկել

Human Rights Watch․ ՀԴԲ-ն ԱՄՆ մահմեդականներին հաճախակի դրդել է ահաբեկչություն ձեռնարկել

PanARMENIAN.Net - Ամերիկյան ՀԴԲ-ն Միացյալ Նահանգներում ապրող մահմեդականներին հաճախակի դրդել է ահաբեկչություն ձեռնարկել՝ նրանց դեմ կեղծ գործողություններ կազմակերպելով։ Նման եզրակացության իր զեկույցում եկել է իրավունքների պաշտպանության Human Rights Watch միջազգային կազմակերպությունը։

Իրավապահները մանրամասն ծանոթացել են վերջին շրջանի 27 դատական գործի, որտեղ իսլամ դավանող անձինք մեղադրվում էին ինչ-որ ահաբեկչական գործողություն ձեռնարկելու մտադրության մեջ։ Ինչպես պարզվել է, նրանցից կեսի նկատմամբ ՀԴԲ-ն կեղծ գործողություն է իրականացրել։

«ՀԴԲ-ն մարդկանց դրդում էր ահաբեկչական ակցիաների։ Չի բացառվում, որ որոշ դեպքերում վարչությունն ինքն է օրինապահ քաղաքացիներին ահաբեկիչ դարձրել»,- ասված է Human Rights Watch-ի հայտարարությունում ։

Կազմակերպության վաշինգտոնյան բյուրոյի փոխտնօրեն Անդրեա Պրեսոուի խոսքով, ամերիկայի իշխանությունները հավաստիացնում են՝ ԱՄՆ տարածքում ակտիվ պայքարում են ահաբեկչությունների դեմ։

«Այդ գործերին ավելի մանրամասն ծանոթանալուց հետո պարզ կդառնա, որ մարդիկ չէին գործի իրենց վերագրվող հանցագործությունները, եթե իրավապահները չդրդեին դրան ու նրանց վրա ճնշում չգործադրեին։ Որոշ դեպքերում իշխանությունները նույնիսկ վճարել են նրանց՝ դրդելով ահաբեկչության»,- հայտարարել է Պրեսոուն, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը։

Human Rights Watch-ը օրինակ է բերում Բանգլադեշից Ռեզվան Ֆերդաուսի գործը, որը 2012-ին դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման՝ Պենտագոնի ու Կոնգրեսի շենքերում ահաբեկչություն կազմակերպելու մտադրության մեղադրանքով։ Ինչպես պնդում են իրավապահները, ՀԴԲ-ն շատ լավ գիտեր, որ Ֆերդաուսը հոգեկան խնդիրներ ունի ու, չնայած դրան, նրա մոտ ուղարկել է իր իրազեկչին, որն էլ տղամարդուն համոզել է ահաբեկչություն պլանավորել։

Russia Today-ի փոխանցմամբ, ԱՄՆ հատուկ ծառայությունները նաև հաճախակի օգտագործում են ապագա հանցագործություններում մեղադրելու փորձը։ Քննադատների խոսքով, դա պարզապես սադրանք է ՀԴԲ կողմից։

Salam (մահմեդականներին աջակցող ու իրավական պաշտպանություն տրամադրող) նախագծի վերջերս հրապարակած հետազոտության արդյունքների համաձայն, ամերիկյան կառավարությունն այսպես կոչված «ահաբեկչական պլանների» ստեղծման գործում որոշիչ դեր է խաղացել մահմեդական ծայրահեղականության ներքին սպառնալիքը մեծացնելու համար։

Ահաբեկչության մասին 399 գործ ուսումնասիրելուց հետո, որոնք կազմել էր արդարադատության վարչությունը, պարզվել է, որ 94%-ի դեպքում նախաձեռնողական մեղադրանք է եղել։ Այդ պրակտիկան կիրառվում է նրանց հանդեպ, ում իշխանությունը նախատրամադրված է համարում հանցագործությունը գործելու մինչև դրա կայացումը։

Ինչպես պարզվել է, որոշ դեպքերում պատասխանող կողմը դարձել է հատուկ ծառայությունների զոհ միայն իր կրոնական հայացքների կամ գաղափարախոսության համար։ Մյուս դեպքերում ՀԴԲ-ն օգտագործել է իր մարդուն, որն առավել խոցելի անձանց գումար է առաջարկել՝ դրդելով գործել իր ղեկավարության պլանավորած ահաբեկչությունը։ Նման դեպքերում դաշնային լրատուն կեղծ պայթուցիկ սարքեր է տվել ու բացատրել, թե ինչ է պետք անել։ Նման պրակտիկան նաև հայտնի է որպես հանցագործություն կատարելու պրովոկացիա։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---