«Բումերանգ», «Անկանխիկ ազատություն», «Վայելեք Ձեր հանգիստը». Ամերիաբանկն ամփոփում է կիսամյակը

«Բումերանգ», «Անկանխիկ ազատություն», «Վայելեք Ձեր հանգիստը». Ամերիաբանկն ամփոփում է կիսամյակը

PanARMENIAN.Net - Այս տարվա առաջին կիսամյակում Ամերիաբանկը հանդես է եկել մի շարք նորարարություններով ու արշավներով, որոնց նպատակն է էլ ավելի դյուրացնել բանկի ծառայություններից օգտվելն ու դրանք դարձնել առավել մատչելի: Հուլիսի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսում, ներկայացնելով կիսամյակի գործունեության ամփոփ արդյունքները, Ամերիաբանկի տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը նշեց, որ դրանցից առաջին հերթին ուզում է առանձնցնել 24/7 ռեժիմով աշխատող կոնտակտային կենտրոնի գործունեությունը:

«Արձակուրդային շրջանում մեր հաճախորդները, որոնք մեզ հետ գտնվում են տարբեր ժամային գոտիներում, կարող են կապվել կոնտակտային կենտրոն, և խնդիրների դեպքում պարզաբանումներ ստանալ, մենք անպայման փորձում ենք օգտակար լինել»,- ասաց բանախոսը:

Մայիսի 5-ից Ամերիաբանկի կոնտակտային կենտրոնը գործում է շուրջօրյա` 24/7 ռեժիմով: Շուրջօրյա հասանելիությունն աննախադեպ է հայաստանյան բանկային համակարգում, այն հնարավորություն է ընձեռում ցանկացած օր, ցանկացած ժամի օգտվել կոնտակտային կենտրոնի ծառայություններից, մասնավորապես` քարտերի սպասարկման ծառայություններից:

2-րդ կարևոր ձեռքբերումը, որ առանձնացրեց Թառումյանը, «ԱրմենՏել» -ի հետ համատեղ առցանց վճարային համակարգի գործարկումն է:

«ԱրմենՏել»-ի բաժանորդներն Ամերիբանկի ծառայության շնորհիվ կարող են ընկերության բոլոր ծառայությունների համար իրենց վճարումները կատարել առցանց աշխարհի ցանկացած կետից: Ավելին, բաժանորդները կարող են վճարումներ անել աշխարհի ցանկացած բանկի թողարկած VISA, MasterCard և ArCa քարտերով: Ըստ Ամերիբանկի ու «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենների, փետրվարի 26-ին մակնարկած առցանց վճարումների ծառայությունը Հայաստանի հաղորդակցության ոլորտում առաջինն է:

2014-ի 3-րդ հատկանշական քայլը տարեսկզբին Արշակունյաց պողոտայի մասնաճյուղի բացումն էր:

«Սա մեզ համար նոր ֆորմատ է, ավելի շատ կենտրոնացել ենք ինքնասպասարկման բանկային ծառայությունների վրա և մասնաճուղն աշխատում է առանց հանգստյան օրերի, ինչի արդյունքում բավականին հաջողություններ ենք գրանցել»,- ասաց Ամերիաբանկի ֆինանսական տնօրենը:

Բանախոսն անդրադարձավ նաև Ամերիաբանկի իրականացրած արշավներին:

«Մենք չէինք կարող անմասն մնալ ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից. VISA-ի հետ համատեղ արշավ իրականացրեցինք, որի արդյունքում լավագույն 2 հաճախորդը մեկնեցին Բրազիլիա` ներկա գտնվելու ԱԱ խաղերին»,- ասաց Գևորգ Թառումյանը:

Հաջորդ հետաքրքիր արշավը «Անկանխիկ ազատությունն» էր: Հանգստի մեկնելու, ինչպես և շտապ ֆինանսական ծախսերը հոգալու համար բանկն արշավի շրջանակում առաջարկում է վարկային գիծ` առանց սպասարկման վճարի մինչև տարեվերջ:

«Անկանխիկ ազատություն» քարտային արշավի շրջանակում, վերջին 6 ամսվա ընթացքում ունենալով միջին ամսական անկանխիկ շրջանառություն առնվազն 80.000 ՀՀ դրամի չափով, քարտապանին հնարավորություն է ընձեռվում արագ և պարզեցված ընթացակարգով ստանալ հատուկ պայմաններով վարկային գիծ:

Ամերիաբանկը հանդես է գալիս ՓՄՁ-ների վարկավորման հատուկ արշավով, ինչը հնարավորություն կընձեռի օգտվել բանկի առաջարկած վարկավորման նոր առավելություններից: «Բումերանգ» արշավի շրջանակում հիանալի հնարավորություն կստանան այն վարկառու ՓՄՁ-ները, ովքեր իրենց վարկն այլ բանկերից կտեղափոխեն Ամերիաբանկ:

Արդյունքում` տեղափոխվող վարկի գումարի 1%-ն Ամերիաբանկը կվերադարձնի վարկառուին, և վերջինս հնարավորություն կստանա այն տնօրինելու իր հայեցողությամբ: Ընդ որում, չի գանձվում վարկի տրամադրման համար որևէ վճար, և բանկը հոգում է գույքի գնահատման, գրավադրման և պայմանագրերի նոտարական վավերացմանն առնչվող բոլոր ծախսերը:

«Այս արշավի շնորհիվ ամսական 45-50 վարկ ենք ունենում, որը բիզնես վարկերի համար բավական լավ ցուցանիշ է, մենք գոհ ենք»,- նշեց բանախոսը:

Ընթացքի մեջ է նաև «Վայելեք ձեր հանգիստն»ամառային արշավը: Ամերիաբանկը ներկայանում է անհատական պահատուփերի վարձակալության հատուկ պայմաններով:

Բանկի հաճախորդները մինչև օգոստոսի 30-ը նոր պահատուփ ձեռք բերելու դեպքում կօգտվեն արտոնյալ պայմաններով ծառայությունների փաթեթից. ինքնաթիռի տոմսը ներկայացնելու դեպքում պահատուփերի վարձակալման սակագինը յուրաքանչյուր 100կմ տարածության համար կզեղչվի 1%-ի չափով, կտրամադրվի MasterCard Platinum / Visa Platinum կամ MasterCard Gold / Visa Gold, MasterCard Standard / Visa Classic, Cirrus Maestro / Visa Electron, ArCa Classic քարտ (առանց քարտային փաթեթի)` առաջին տարվա սպասարկման համար վճարը զեղչելով յուրաքանչյուր 100 կմ տարածության համար 1%-ի չափով, անվճար կտրամադրվի ինտերնետ-բանկինգ ծառայություն, ինչպես նաև անձնական բանկային հաշիվների շարժի վերաբերյալ տեղեկանք` դեսպանատուն ներկայացնելու նպատակով:

2014-ի 1-ին կիսամյակում Ամերիաբանկն արժանացել է մի շարք մրցանակների: Euromoney 2014 Գերազանցության մրցանակն արդեն երրորդ անգամ շնորհվել է Ամերիաբանկին` որպես տարվա լավագույն բանկ Հայաստանում:

Արդեն 23-րդ տարի անընդմեջ Euromoney հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթաց` ըստ սեգմենտների սահմանելով բարձրակարգ պարգևներ: Euromoney Գերազանցության մրցանակը ներառում է բանկային համակարգի և կապիտալի շուկաների ոլորտի համար սահմանված 20 մրցանակ: Մրցույթին մասնակցել է աշխարհի ավելի քան 100 երկրի բանկ, բրոքերային և դիլերային ընկերություն:

Ամերիաբանկն արժանացել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Տարվա գործարք 2013» մրցանակին: Մայիսի 16-ին Վարշավայում մրցանակը հանդիսավոր պայմաններում հանձնվել է բանկի Կորպորատիվ գործառնությունների գծով տնօրեն Գագիկ Սահակյանին` ՎԶԵԲ-ի Առևտրի աջակցման ծրագրի տարեկան մրցանակաբաշխության շրջանակում կայացած տարեկան ժողովի ժամանակ:

«Տարվա գործարք 2013»-ն Ամերիաբանկի և Կոմերցբանկի միջև կնքված գործարքն է, որը երաշխավորվել է ՎԶԵԲ-ի կողմից: Ընդ որում, Նիդերլանդների զարգացման բանկը (FMO) նույնպես մասնակցել է այս գործարքին` ծածկելով քաղաքական և վճարման ռիսկերի որոշակի մասը: Գործարքն ունի կարևոր ռազմավարական նշանակություն Հայաստանի հեռահաղորդակցման ոլորտի զարգացման համար:

Ամերիաբանկը 2013թ. արդյունքներով ճանաչվել է «Հայաստանի տարվա լավագույն բանկ ֆակտորինգային ծառայությունների մատուցման գծով» միջազգային ճանաչում ունեցավ 2014-ի Քորփորեյթ Ինթըրնեշնլ Մեգըզին (Corporate Intl Mgazine) ամսագրի կողմից: Ամերիաբանկի առաջարկած ֆակտորինգային ֆինանսավորան ծառայությունն ունի ճկուն պայմաններ, և բանկը, կիրառելով միջազգային հարուստ փորձը, շարունակում է հաճախորդների համար հանդես գալ անհատական և ոչ ստանդարտ առաջարկներով, ինչը մեծապես կնպաստի Հայաստանում ֆակտորինգային գործառնությունների զարգացմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---