ԱՄՀ. Գլոբալ տնտեսական աճի նվազումը չի շրջանցի նաև ԱՊՀ երկրները

ԱՄՀ. Գլոբալ տնտեսական աճի նվազումը չի շրջանցի նաև ԱՊՀ երկրները

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրներում 2014-2015 թթ. տնտեսական աճի տեմպերն ավելի դանդաղ կլինեն, քան նախկինում: Այդ մասին ասվում է հուլիսի 24-ին ներկայացված Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) զեկույցի նորացված տարբերակում, որը նվիրված է համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարներին, հայտնում է «Փրայմը»:

ԱՄՀ մասնագետները կանխատեսումներ են անում ԱՊՀ վերաբերյալ, հաշվի առնելով Ռուսաստանն ու առանց դրա: ԱՊՀ երկրների ՀՆԱ կանխատեսումը ՌԴ-ն հաշվի առնելով նվազել է 1,9 տոկոսից մինչև 0,9 տոկոս, իսկ 2015-ի համար՝ 3,2 տոկոսից մինչև 2,1 տոկոս: Առանց Ռուսաստանի գործոնը հաշվի առնելու ԱՊՀ երկրներում ՀՆԱ ակնկալվող աճը 2014-ի համար 3 տոկոսից իջել է մինչև 2,4 տոկոս, իսկ 2015-ին՝ 5 տոկոսից մինչև 4,4 տոկոս:

ԱՄՀ-ն նաև նվազեցրել է Ռուսաստանի համար ՀՆԱ աճի կանխատեսումը 2014 թ. 1,3 տոկոսից մինչև 0,2 տոկոս, իսկ 2015-ի համար՝ 2,3 տոկոսից մինչև 1 տոկոս: Զեկույցում ասվում է, որ առաջին եռամսյակում ՌԴ-ում կտրուկ անկում է ապրել ներդրումային ակտիվությունն աշխարհաքաղաքական լարվածության պատճառով, մասնավորապես, Ուկրաինայի հետ հակամարտության պատճառով:

Համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը 2014-ին նույնպես նվազեցվել է 3,6 տոկոսից մինչև 3,4 տոկոս, որն ակնկալվում էր 3 ամիս առաջ: Կանխատեսման վատթարացումը մասնակիորեն կապված է ամերիկյան տնտեսության թուլության հետ առաջին եռամսյակում, երբ ԱՄՆ ՀՆԱ-ն նվազեց մինչև 2,9 տոկոս: Սակայն գլոբալ տնտեսությունն արգելակում են ոչ միայն ժամանակավոր գործոնները: «Համաշխարհային աճի տեմպերը կարող են հետագայում ևս մնալ ավելի ցածր մակարդակում, քանի որ զարգացած երկրներում բացակայում է ակտիվ դինամիկան: Բացի այդ, մտահոգություն են առաջացնում աճող աշխարհաքաղաքական ռիսկերը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում, հայտնում է BBC-ին:

2013-ի սեպտեմբերին ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը կանխատեսել էր Հայաստանի համար 4 տոկոսից ցածր տնտեսական աճ: Նման հայտարարություն նա արեց երկիր Հիմնադրամի պատվիրակության այցից հետո: «2013-ին Հայաստանում ակնկալվում է 4 տոկոսից ցածր տնտեսական աճ, սակայն միջնաժամկետ հեռանկարում այն աստիճանաբար կարող է հասնել 5 տոկոսի կայուն ենթակառուցվածքային բարեփոխումների, ավելի բարձր տարածաշրջանային ինտեգրման, ինչպես նաև պետական, մասնավոր և օտարերկրյա ներդրումների աճի հիման վրա»,-ասվում էր ԱՄՀ հայտարարության մեջ:

Ըստ ԱՄՀ ավելի վաղ արված կանխատեսման, տնտեսության աճը Հայաստանում 2013-ին պետք է կազմեր 5,1 տոկոս, 2014-ին՝ 5,3 տոկոս, 2015-2016-ին՝ 5,5 տոկոս:

Ինչպես 2014-ի մայիսին հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, տնտեսական աճը Հայաստանում 2013-ին կազմեց 3,5 տոկոս՝ նախատեսված 6,2 տոկոսի փոխարեն: Ընդ որում 2013 թվականի պետբյուջեի կատարողականը կատարվեց 71,5 մլրդ դրամ պակասուրդով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---