Սուխումում կարծում են, որ եկաթուղու մասին կարելի կլինի խոսել ՀՀ կողմից Աբխազիայի անկախությունը ճանաչելուց հետո

Սուխումում կարծում են, որ եկաթուղու մասին կարելի կլինի խոսել ՀՀ կողմից Աբխազիայի անկախությունը ճանաչելուց հետո

PanARMENIAN.Net - Աբխազիայի Հանրապետության Ժողովրդական ժողովի պատգամավոր Բեսլան Գուբազը անտեղի է համարում աբխազական երկաթուղու վերագործարկման հարցի քննարկումը, որը միացնում է Ռուսաստանը Հայաստանի հետ, քանի դեռ պաշտոնական Երևանը չի ճանաչել Աբխազիայի պետական ինքնիշխանությունը:

Աբխազիայի հայ հանրության ներկայացուցիչները հուլիսի 8-ին հանդես են եկել աբխազական երկաթուղու վերագործարկման շուրջ լայն հանրային քննարկում նախաձեռնելու առաջարկով, ինչը տնտեսապես շահավետ է Աբխազիայի համար: Փաստաթուղթը ստորագրել են խորհրդարանի փոխխոսնակ, Աբխազիայի Հերոս Վաղարշակ Քոսյանը, ինչպես նաև երկրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր, Աբխազիայի Հերոս Գալուստ Տրապիզոնյանը, Լեոնի շքանշանակիր Կարապետ Ղարագյոզյանը և չորրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր Վալերի Մայրումյանը:

Հայտարարության մեջ ասվում է, որ լինելով ամենակարճ ու էժան ճանապարհը, երկաթուղու այդ հատվածը թույլ կտա օպտիմալ ուղիով տարհանել հայկական ապրանքները Ռուսաստան, իսկ Ռուսաստանն, իր հերթին, կստանա կայուն տրանսպորտային միջանցք Կովկասի ու Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների հետ:

«Տնտեսական տեսակետից մեր բյուջեն եկամուտի նոր աղբյուր կստանա, և Աբխազիան, որպես տարանցիկ պետություն, կկարողանա տարեկան մինչև 6 մլրդ ռուբլի եկամուտ ստանալ: Իսկ Աբխազիայի մասնակցությունը անդրկովկասյան տրանսպորտային միջանցքին, կնպաստի Աբխազիայի ներգրավմանը եվրասիական ինտեգրացոին գործընթացներին,-ասվում է հայտարարության մեջ»:

Սակայն Բեսլան Գուբազը համաձայն չէ ոչ միան տերմինաբանությանը՝ «նախկին Անդրկովկասյան երկաթուղու աբխազա-վրացական հատված», այլ նաև նախագծի իրականացման հեռանկաների հետ: Նա վստահ է, որ մի իրավիճակում, երբ Վրաստանը շարունակում է Աբխազիան իր տարածքը համարել, երկաթուղային հաղորդակցության վերսկսման դեպքում հայկական ու ռուսական կողմերը իրավական բնույթի մի շարք խնդիրների կբախվեն:

Նա նշել է, որ Աբխազիայի տարանցման համար վարձ կպահանջեն ինչպես Սուխումը, այնպես էլ Թբիլիսին, ինչը բացասաբար կանդրադառնա տրանսպորտային այս նախագծի տնտեսական բաղադրիչի վրա:

Ինչ վերաբերում է քաղաքական կողմին, ապա Գուբազը կարծում է, որ երկաթուղային հաղորդակցության վերագործարկման թեման տեղին կլինի միայն Հայաստանի կողմից Աբխազիայի անկախության ճանաչումից հետո: Ըստ նրա, եթե տեղի հայ հանրությունն այդքան մտահոգված է պատմական հայրենիքի բարեկեցության հարցով, ապա ինչու չի կարող նմանատիպ զգացմունքներ արտահայտել նաև իր երկրորդ հայրենիքի նկատմամբ ու դիմել Հայաստանի ղեկավարությանը՝ խնդրելով ճանաչել Աբխազիայի պետական ինքնիշխանությունը, որի քաղաքացիները նրանք հանդիսանում են, գրում է PolitRUS-ը:

Խորհրդարանականի հետ համակարծիք է հայտնի լրագրող ու քաղաքական փորձագետ Իզիդա Չանիան: «Էխո Կավկազում» իր բլոգում նա նշում է . «Աբխազիայում երկաթուղու վերագործարկման հարցը միշտ ուղեկցվում է սկնադալներով: Առաջին հերթին այն պատճառով, որ «մասնակիորեն ճանաչված երկրի համար» դա ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական հարց է, իսկ երկրները, որոնք շահագրգռված են, որ երկաթուղին գործի, հավանաբար, այդքան էլ շահագրգռված չեն ճանաչելու Աբխազիայի պետականությունը: Օրինակ, Հայաստանը: Այդ պատճառով էլ առաջանում են խելահեղ նախագծեր, օրինակ, «երկաթուղային կոնսորցիումի» գաղափարը, որի արդյունքում, կոպիտ ասած, ամբողջ Աբխազական երկաթուղու սեփականատերը պետք է դառնա աբխազական ծագումով ոմն մոսկվաբնակ գործարար:

Կամ էլ արկածախնդիր մի նախագիծ, որին ոչ մի խելամիտ մարդ հավանություն չի տա՝ 2-միլիարդանոց և ոչնչով չհիմնավորված վարկով ՌԵՈւ-ին, որի վարձակալությանը պետք է հանձնվի երկաթուղին»:

Չանիան հիշեցնում է այն խճճված պատմությունը 2 մլրդ ռուբլի վարկի մասին, որը վերցրեց Աբխազիայի կառավարությունը Ռուսաստանից դեռ նախագահ Բագապշի օրոք Աբխազական երկաթուղու վերագործարկման համար: Ընդ որում, և ճանապարհը, և վարկը հայտնվեցին ՌԵՈւ ձեռքում:

Ըստ NDI-ի անցյալ տարի անցկացված հարցման, Վրաստանի բնակիչների 63 տոկոսը կողմ է աբխազական երկաթուղու վերաբացմանը, որը միացնում է Ռուսաստանը Հայաստանի հետ: Հարցումն անց է կացվել Վրաստանի ամբողջ տարածքում 3103 անձանց շրջանում: Դեմ է եղել հարցվածների 13 տոկոսը:

2013-ի սեպտեմբերի 2-ին Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտնեց, որ սեղմ ժամկետում կլուծվի աբխազական երկաթուղու վերաբացման հարցը: «Մենք ունենք նման ցանկություն և պատրաստ ենք լուծելու այդ հարցը»,-ասել էր նա:

ԽՍՀՄ շրջանում աբխազական երկաթուղով տեղափոխվում էր 24 զույգ բեռնատար գնացք և 14 զույգ ուղևորատար: Երկաթուղային հաղորդակցությունն ընդհատվեց 1990-ականներին: Պատճառը Ինգուրի գետը կապող երկաթուղային կամուրջի պայթեցումն էր 1992:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---