«ԱրմենՏել»-ի ծառայությունների սակագները վերանայվել են. Միջքաղաքային զանգերն էժանացել են` 5 դրամ/րոպե

«ԱրմենՏել»-ի ծառայությունների սակագները վերանայվել են. Միջքաղաքային զանգերն էժանացել են` 5 դրամ/րոպե

PanARMENIAN.Net - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 29-ին կայացած նիստում քննարկել է «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող սակագնային կարգավորման ենթակա հանրային էլեկտրոնային հաղորդակցության որոշ ծառայությունների սակագների վերանայման հարցը։

Արդյունքում, քննարկելով հարցը, հանձնաժողովը որոշել է`

-ՀՀ տարածքում միջքաղաքային զանգերի և դեպի ԼՂՀ ամրակցված ցանց զանգերի՝ ֆիզիկական անձանց համար գործող սակագների՝ 20 դրամ/րոպե (ցերեկային) և 14 դրամ/րոպե (գիշերային) և իրավաբանական անձանց համար գործող 24 դրամ/րոպե (ցերեկային) և 16,8 դրամ/րոպե (գիշերային) սակագների փոխարեն, սահմանել 5 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ-ն):

-բաժանորդավճարի դիմաց տրամադրվող անվճար րոպեների չափաքանակները 2015 թվականի հուլիսի 1-ից սկսած կիրառել նաև միջքաղաքային զանգերի նկատմամբ,

-տեղական զանգերի համար 1601-րդ րոպեից սկսած գործող՝ 9 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ-ն) սակագնի փոխարեն, սահմանել 5 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ-ն):

Ընդունված որոշումներն ուժի մեջ կմտնեն 2014-ի սեպտեմբերի 1-ից, նշված է ՀԿԾՀ կայքում։

«Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության ընկերությունն է: Ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականի մարտ ամսին ամերիկյան Trans-World Telecom ընկերության հետ համատեղ՝ Հայաստանի Հանրապետության Կապի նախարարության որոշմամբ։ 2006-ի նոյեմբերի 3-ից «ԱրմենՏել» ՓԲԸ հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկի` «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի մի մասը:

«ԱրմենՏել»-ը Beeline ապրանքանիշի ներքո Հայաստանի ամբողջ տարածքում մատուցում է GSM 900/1800 և 3G (UMTS) ստանդարտ շարժական կապի, ամրակցված հեռախոսակապի ծառայություններ, ինչպես նաև ապահովում է ինտերնետ հասանելիություն CDMA և ADSL տեխնոլոգիաներով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---