Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում առաջինը «Գազպրոմ Արմենիան» է

Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում առաջինը «Գազպրոմ Արմենիան» է

PanARMENIAN.Net - 2014-ի առաջին կիսամյակի արդյունքներով հազար խոշոր հարկատուների ցուցակը կրկին գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը (նախկին «Հայռուսգազարդը»), որը վեց ամիսներին վճարել է 23 միլիարդ 966 միլիոն 906 հազար դրամի հարկ:

Խոշոր հարկատուների ցուցակում երկրորդը «Ղ-Տելեկոմ» (ապրանքանիշը «ՎիվաՍել») ընկերությունն է 10 միլիարդ 239 միլիոն 36 հազար դրամ հարկերով, իսկ երրորդը Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերությունն է, որը վեց ամսում պետբյուջե է վճարել 9 միլիարդ 606 միլիոն 466 հազար դրամի հարկեր, գրում է Panorama.am-ը:

Խոշոր հարկատուների ցուցակի առաջին քսան ընկերությունների ցանկը և նրանց վճարած հարկերի չափն այսպիսինն է`

1. «Գազպրոմ Արմենիա»` 23 մլրդ. 966 մլն 906.8 հազ.

2. «Ղ-Տելեկոմ» (Վիվասել) ` 10 մլրդ 239 նլն 36.4 հազ.

3. «Ալեքս Գրիգ»` 9 մլրդ 606 մլն 466.9 հազ

4. «Արմենտել»` 8 մլրդ 599 մլն 681.3 հազ

5. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»` 6 մլրդ 21 մլն 288.5 հազ.

6. «Ֆլեշ»` 5 մլրդ 615 մլն 52.6 հազ.

7. «ՀԷՑ»` 5 մլրդ 477 մլն 699.8 հազ.

8. «Գրանդ-տոբակո»` 4 մլրդ 563 մլն 875.6 հազ.

9. «Սիփիէս օիլ քորփորեյշն»` 4 մլրդ 420 մլն 204 հազ.

10. «Երևանի կոնյակի գործարան»` 3 մլրդ 677 մլն 697 հազ.

11. «ՀԱԷԿ»` 3 մլրդ 60 մլն 353.9 հազ.

12. «Ֆիլիպ մորիս արմենիա»` 2 մլրդ 948 մլն 786.5 հազ.

13. «Ինտերնեյշնլ մասիս տաբակ»` 2 մլրդ 919 մլն 907.1 հազ.

14. «Արսօյլ»` 2 մլրդ 896 մլն 311.9 հազ.

15. «Տրանսգազ»` 2 մլրդ 739 մլն 851.4 հազ.

16. «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ»` 2 մլրդ 703 մլն 592.5 հազ.

17. «Էյչ-Էս-Բի-Սի բանկ»` 2 մլրդ 472 մլն 251.1 հազ.

18. «Օրանժ Արմենիա»` 2 մլրդ 458 մլն 934.9 հազ.

19. «Ամերիաբանկ»` 2 մլրդ 415 մլն 642.6 հազ.

20. «Դանդի փրիշս մեթալս Կապան»` ՓԲԸ 2 մլրդ 373 մլն 583.6 հազ.

2013թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրով, «Գազպրոմ» ԲԲԸ ձեռք բերեց «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Հայաստանի Հանրապետության կառավարության 20 տոկոս բաժնեմասը: «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը դառնալով «Գազպրոմ» ԲԲԸ 100 տոկոս դուստր ընկերություն՝ վերանվանվեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---