Պետդեպում բացատրել են, թե ինչ անսարքությունների պատճառով են ԱՄՆ դեսպանատները կասեցրել վիզաների տրամադրումը

Պետդեպում բացատրել են, թե ինչ անսարքությունների պատճառով են ԱՄՆ դեսպանատները կասեցրել վիզաների տրամադրումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտում պարզաբանել են, թե ինչի հետ են կապված անսարքությունները ցանցում, որոնց պատճառով ԱՄՆ դեսպանություններն ամբողջ աշխարհում կասեցրել են մուտքի արտոնագրերի տրամադրումը: ԱՄՆ մուտքի արտոնագրերի տրամադրման համակարգում առկա տեխնիկական անսարքությունները կապված չեն որևէ առանձին մեկ երկրի հետ, դա տվյալների մշակման համակարգի գլոբալ խնդիր է, հայտարարել է Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը:

Նա նշել է, որ Ռուսաստանի և ռուս-ամերիկյան հարաբերությունների հետ այս խնդիրը ոչ մի կապ չունի: Ըստ Հարֆի, վերջին մի քանի ամսում պաբերաբար եղել են խափանումներ: Շտկելու համար խնդիրն ու կանխելու համար հետագա խափանումները, հուլիսի 20-ին անցկացվել են տեխնիկական աշխատանքներ և նորացվել են ծրագրային սարքավորումները: Դրանից հետո արդեն լուրջ խափանումներ սկսվեցին Պետդեպարտամենտի տվյալների բազայի աշխատանքում: «Մենք կարծում ենք, որ խնդրի բանալին նորացված ծրագրային ապահովման ու «երկաթի» վատ համատեղելիությունն է»,-ասել է Հարֆը: Հավանականությանը, որ խափանումը դիվերսիայի հետևանք է, Պետդեպը հերքում է, հավելել է նա: Խնդիրների շտկումը շարունակվում է, գրում է «Վեդոմոստի» թերթը:

Նախօրեին հաղորդագրություն էր տարածվել, որի համաձայն ԱՄՆ Պետդեպարտամենտի հյուպատոսական հարցերի բյուրոն տեխնիկական անսարքություններ է արձանագրել անձնագրային և վիզային ռեժիմների համակարգում, որոնք ազդել են մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի վրա ամբողջ աշխարհում: Այս խնդիրը գլոբալ է և կախված չէ որևէ երկրից կամ մուտքի արտոնագրի կատեգորիայից: ԱՄՆ հյուպատոսական ծառայությունները ներողություն են հայցում և հայտարարում են, որ անձնագրերը մուտքի արտոնագրերի հետ կվերադարձվեն հենց որ նշված խնդիրը շտկվի: Այս պահի դրությամբ հայտնի չէ, թե որքան ժամանակ դա կարող է պահանջել:

Հայտատուները, որոնք հարցազրույցի են մասնակցել ԱՄՆ դեսպանստանը կամ հյուպատոսությունում հուլիսի 21-ից հետո և ցանկանում են ժամանակավորապես վերադարձնել իրենց անձնագիրն առանց ԱՄՆ մուտքի արտոնագրի, կարող են կապվել հյուպատոսության կամ դեսպանության հետ, որտեղ նրանք դիմում են ներկայացրել վիզայի համար, էլեկտրոնային փոտով, նամակի թեմայում նշելով՝ Անձնագրի վերադարձ, իսկ նամակի տեքստում նշելով ամբողջական անունը, ծննդյան օրն ու տարեթիվը ինչպես նշված է անձնագրում և անձնագրի համարը:

Այն անձիք, որոնց ուղևորությունը շտապ է, կարող են կապվել դեսպանատան հետ կամ ԱՄՆ հյուպատոսության հետ բնակության վայրում էլեկտրոնային փոստով, նամակի թեմայում նշելով՝ Շտապ ուղևորություն, իսմ նամակում՝ ամբողջական անունը, ծննդյան օրն ու տարեթիվը ինչպես նշված է անձնագրում, անձնագրի համարն ու շտապ վիզա ստանալու ցանկության պատճառը: Հարկ է ուշադրություն դարձնել, որ միայն իրապես անհետաձգելի դեպքերը՝ հումանիտար բնույթի արտակարգ իրավիճակ, կյանքի ու մահու հարց, կարող են դիտարկվել որպես բացառիկ:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը զգուշացրել է, որ անորոշ ժամանակ կպահանջվի բոլոր խափանումների շտկման համար, իսկ հետո էլի որոշ ժամանակ՝ վիզաների ստացման համար ներկայացված և խափանման պատճառով «կախած» բոլոր դիմումները մշակելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---