Առէկսիմբանկի միակ բաժնետիրոջ՝ Գազպրոմբանկի միջազգային վարկանիշներն անփոփոխ են

Առէկսիմբանկի միակ բաժնետիրոջ՝ Գազպրոմբանկի միջազգային վարկանիշներն անփոփոխ են

PanARMENIAN.Net - Fitch Ratings, Moody’s և Standard & Poor’s վարկանիշային գործակալությունների կողմից Գազպրոմբանկին շնորհված միջազգային վարկանիշները` չնայած առկա մակրոտնտեսական և աշխարհաքաղաքական ռիսկերին, մնում են ներդրումային մակարդակում: Այսօրվա դրությամբ Standard & Poor’s-ի բանկին շնորհած վարկանիշը համապատասխանում է Ռուսաստանի արտարժույթով վարկանիշին:

Ըստ վերոնշյալ գործակալությունների վերջին հրապարակումների` բանկն ունի կայուն ֆոնդավորման հիմք, որի հիմնական աղբյուրը Ռուսաստանի իրավաբանական և ֆիզիկական անձանց ավանդներն են, և որը կախված չէ կապիտալի արտաքին շուկաներից: Գործակալությունների կարծիքով` բանկի իրացվելիության ներկայիս մակարդակը բավարար է սեփական պարտքն առանց վերաֆինանսավորման սպասարկելու համար:

Ըստ Fitch Ratings-ի, անհրաժեշտության դեպքում պետությունը կօժանդակի բանկին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---