Հաշմանդամություն ունեցող զինծառայողին ու զոհվածների ընտանիքին տրվող պարգևավճարն ավելանում է

Հաշմանդամություն ունեցող զինծառայողին ու զոհվածների ընտանիքին տրվող պարգևավճարն ավելանում է

PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ից 5000 դրամով կավելանան հաշմանդամություն ունեցող զինծառայողներին, առանձին դեպքերում նաև` զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին տրվող պարգևավճարները: Այդ մասին տեղեկացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։ Կբարձրանա հետևյալ կատեգորիայի անձանց պարգևավճարները․

1) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամություն ձեռք բերած անձինք,

2) Հայաստանի պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամություն ձեռք բերած անձինք,

3) Հայաստանի զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձինք,

4) աշխատանքային կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի) կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ ստացող և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող, սակայն զինվորական կենսաթոշակ չստացող՝ Հայաստանում զինծառայության ընթացքում մահացած զինծառայողի ընտանիքի անդամները,

5) աշխատանքային կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի) կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ ստացող՝ հետևյալ կատեգորիաների անձինք` (եթե չեն աշխատում` անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից)` Հայաստանի պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամները, Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամը:

Կառավարության հուլիսի 17-ի նիստում սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրել էր, որ 10-50 տոկոսով կավելանա մոտ 20 հազար զինվորականի ու նրանց ընտանիքին տրվող պարգևավճարների չափը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---