ԱՄՆ Պետդեպ. Վիզաների տրամադրման համակարգի խափանումը շտկելու համար շաբաթներ են պետք

ԱՄՆ Պետդեպ. Վիզաների տրամադրման համակարգի խափանումը շտկելու համար շաբաթներ են պետք

PanARMENIAN.Net - Այլ երկրների, այդ թվում ՌԴ քաղաքացիներին ԱՄՆ մուտքի արտոնագրերի՝ վիզաների, տրամադրման համակարգի խափանումը շտկելու համար կպահանջվի առնվազն մի քանի շաբաթ: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության պետ Մարի Հարֆը:

Նա հայտարարել է, ով ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության տեխնիկական մասնագետները շարունակում են առաջ շարժվել այդ հարցի լուծման մեջ: Այնուամենայնիվ, կուտակվել է չմշակված դիմումների զգալի ծավալ, ուստի արագ լուծել խնդիրը չի ստացվի, զգուշացրել է Հարֆը: Մեկ օր առաջ նա խոստովանել էր, որ ԱՄՆ մուտքի արտոնագրերի տրամադրման համակարգը արդեն մի քանի ամիս է լուրջ խափանումներով է աշխատում: Ըստ դիվանագետի, ԱՄՆ մուտքի արտոնագրերի տրամադրման համակարգում առկա տեխնիկական անսարքությունները կապված չեն որևէ առանձին մեկ երկրի հետ, դա տվյալների մշակման համակարգի գլոբալ խնդիր է: Ըստ Հարֆի, վերջին մի քանի ամսում պաբերաբար եղել են խափանումներ: Շտկելու համար խնդիրն ու կանխելու համար հետագա խափանումները, հուլիսի 20-ին անցկացվել են տեխնիկական աշխատանքներ և նորացվել են ծրագրային սարքավորումները: Դրանից հետո արդեն լուրջ խափանումներ սկսվեցին Պետդեպարտամենտի տվյալների բազայի աշխատանքում: «Մենք կարծում ենք, որ խնդրի բանալին նորացված ծրագրային ապահովման ու «երկաթի» վատ համատեղելիությունն է»,-ասել է Հարֆը: Նա բացասական պատասխան է տվել այն հարցին, թե կարող է արդյոք կատարվածը հաքերային հարձակման հետևանք լինել, հայտնում է «Կոմերսանտը»:

Հուլիսի 30-ին հայտարարվեց, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի հյուպատոսական հարցերի բյուրոն տեխնիկական անսարքություններ է արձանագրել անձնագրային և վիզային ռեժիմների համակարգում, որոնք ազդել են մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի վրա ամբողջ աշխարհում:

Նշվեց, որ հայտատուները, որոնք հարցազրույցի են մասնակցել ԱՄՆ դեսպանստանը կամ հյուպատոսությունում հուլիսի 21-ից հետո և ցանկանում են ժամանակավորապես վերադարձնել իրենց անձնագիրն առանց ԱՄՆ մուտքի արտոնագրի, կարող են կապվել հյուպատոսության կամ դեսպանության հետ, որտեղ նրանք դիմում են ներկայացրել վիզայի համար, էլեկտրոնային փոտով, նամակի թեմայում նշելով՝ Անձնագրի վերադարձ, իսկ նամակի տեքստում նշելով ամբողջական անունը, ծննդյան օրն ու տարեթիվը ինչպես նշված է անձնագրում և անձնագրի համարը:

Այն անձիք, որոնց ուղևորությունը շտապ է, կարող են կապվել դեսպանատան հետ կամ ԱՄՆ հյուպատոսության հետ բնակության վայրում էլեկտրոնային փոստով, նամակի թեմայում նշելով՝ Շտապ ուղևորություն, իսմ նամակում՝ ամբողջական անունը, ծննդյան օրն ու տարեթիվը ինչպես նշված է անձնագրում, անձնագրի համարն ու շտապ վիզա ստանալու ցանկության պատճառը: Հարկ է ուշադրություն դարձնել, որ միայն իրապես անհետաձգելի դեպքերը՝ հումանիտար բնույթի արտակարգ իրավիճակ, կյանքի ու մահու հարց, կարող են դիտարկվել որպես բացառիկ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---