IP հեռուստատեսություն, ինտերնետ, ֆիքսված ու բջջային հեռախոսակապ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Քառյակ»-ում

IP հեռուստատեսություն, ինտերնետ, ֆիքսված ու բջջային հեռախոսակապ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Քառյակ»-ում

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջին բջջային օպերատորն է, որն առաջարկում է օպտիկամանրաթելային և շարժական ժամանակակից տեխնոլոգիաներով մատուցվող համալիր լուծում: Հայաստանի առաջատար բջջային օպերատորի նոր առաջարկը՝ «Քառյակ»-ը, ապահովում է չորս ծառայություն ներառված մեկ փաթեթում` չորսը մեկում սկզբունքով` IP հեռուստատեսություն, ինտերնետ, ֆիքսված և բջջային հեռախոսակապ:

Հեռահաղորդակցության առաջատար օպերատորի մուտքը լիովին նոր շուկայական ոլորտ բխում է ընկերության որդեգրած քաղաքականությունից, այն է՝ բավարարել կորպորատիվ և անհատ սպառողների աճող պահանջարկը անսահմանափակ ինտերնետի, ֆիքսված IP հեռախոսակապի և IP հեռուստատեսության ծառայությունների հանդեպ: Առաջին անգամ Հայաստանում վերոնշյալ ծառայություններին ավելացել է նաև բջջային հեռախոսակապ՝ դարձնելով առաջարկն իսկապես աննախադեպ:

Հաղորդակցման ծառայությունների միավորումը voice-over-IP (ինտերնետային կանխագրի միջոցով ձայնային հաղորդագրությունների փոխանցման) տեխնոլոգիայի կիրառմամբ գնալով ավելի ու ավելի կարևոր է դառնում: Այս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ստեղծել ներքին հեռախոսակապի առանձին ցանց, որը հրաշալի լուծում է գլխամասային գրասենյակի ներսում և դեպի մասնաճյուղեր զանգեր կատարելու համար: Բացի այդ, voice-over-IP տեխնոլոգիան քաղաքային հեռախոսակապի ապահովման գնարդյունավետ միջոց է:

«Սա մեր արձագանքն է IP-տեխնոլոգիաներով մատուցվող համալիր լուծումների՝ աճող շուկայական պահանջարկին: Օպտիկամանրաթելային մալուխների միջոցով ապահովվող գերարագ ինտերնետի, IP հեռախոսակապի, IP հեռուստատեսության, ինչպես նաև բջջային կապի միավորումը մեկ փաթեթում ապահովում է հաղորդակցման տարբեր տեխնոլոգիաներից օգտվելու առավելագույն հարմարավետություն, ինչպես նաև տարբեր գնային սանդղակներից ընտրություն կատարելու հնարավորություն: Բացի այդ, չորսը մեկ փաթեթում բաժանորդներին թույլ կտա բոլոր ծառայությունների համար վճարել մեկ կտրոնով և տեխնիկական հարցերի շուրջ օժանդակություն ստանալ մեկ վստահելի աղբյուրից: Առաջին անգամ չէ, որ ընկերությունը մուտք է գործում շուկայական նոր ոլորտ. այս անգամ ևս բնակչությունը հնարավորություն կունենա վայելելու նորարությունների առաջամարտիկի ծառայությունների բարձր որակը»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ցանցը գործարկվել է Վահագնի թաղամասում և սակագնային պլանը հասանելի է թաղամասի բնակիչներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մտադիր է հետագայում ընդլայնել նոր ծառայության աշխարհագրությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---