«Իսլամական պետության» առաջնորդը պատերազմ է հայտարարել Թուրքիային և Էրդողանին

«Իսլամական պետության» առաջնորդը պատերազմ է հայտարարել Թուրքիային և Էրդողանին

PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին, որն իրեն խալիֆ է կոչում, իր ելույթում, որը նվիրված էր Թուրքիայում նախագահական ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի տարած հաղթանակին, պատերազմ է հայտարարել Թուրքիային ու Էրդողանին:

Twitter-ում տարածված հաղորդագրության մեջ Ալ Բաղդադին հայտարարել է. «Էրդողանն աշխարհիկ մարդ է, իր գործողություններում չի ղեկավարվում շարիաթով ու սատարում է ապստամբներին…Շուտով դուք կկանգնեք «Իսլամի որդիների» առջև…Նախագահ ընտրված Էրդողանն աշխարհիկության կողմնակից է և կրոնով չի առաջնորդվում իր կառավարման մեջ: Նա պետք է անհապաղ հավատարմության երդում տա ինձ»:

Կազմակերպության առաջնորդն իր հետնորդներին հորդորել է Էրդողանի մերժումը ստանալու դեպքում սպանել վերջինիս՝ անվանելով Թուրքիայի նորընտիր նախագահին «դավանափոխ», հայտնում է «Իսլամի պորտալը»:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը:

Մինչդեռ, ԱՄՆ ԿՀՎ և Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը ավելի վաղ հայտարարել էր, թե իրականում ով է Ալ Բաղդադին: Նրա հավաստիացմամբ, նա ոչ թե արաբ է, այլ հրեա, և նրա իրական անունը Շիմոն Էյլոթ է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---