Մոսկվան կարող է փակել իր նավթի ու գազի պաշարների մասին տեղեկությունները ԱՄՆ աուդիտորների համար

Մոսկվան կարող է փակել իր նավթի ու գազի պաշարների մասին տեղեկությունները ԱՄՆ աուդիտորների համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանի կառավարությունը մտադիր է արգելել նավթի ու գազի պաշարների մասին տեղեկատվության փոխանցումն ամերիկյան ընկերություններին, հայտնում է «Իզվեստիան»:

ՌԴ Անվտանգության խորհրդի բնապահպանական անվտանգության գծով միջգերատեսչական հանձնաժողովը հանձնարարել է մասնագիտական գերատեսչություններին ու հատուկ ծառայություններին միջոցներ մշակել ապահովելու համար տեղեկատվական անվտանգությունը՝ խոչընդոտելով առաջնային երկրաբանական տեղեկատվության անարգել փոխանցումը երկրի սահմաններից դուրս: Այդ մասին ասվում է հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ: Նիստին մասնակցել են գերատեսչությունների, հատուկ ծառայությունների «Գազպրոմի», «Ռոսնեֆտի», «Ռոսերկրաբանության» և նավթային կառույցների ներկայացուցիչները:

Տվյալ պահին Ռուսաստանի հանքահումքային բազայի մասին առավել հավաստի տեղեկություններ ունեն երկրաբանական աուդիտի երկու խոշորագույն ամերիկյան ընկերություններ, որոնք կիսել են ռուսական շուկան՝ Miller & Lents և DeGolyer & MacNaughton-ը: Miller & Lents ընկերությունը Ռուսաստանում ներկայացուցիչ չունի:

Մասնավորապես, նավթի ու գազի պաշարների մասին տեղեկատվությունը պաշտպանելու համար հանձնաժողովը հանձնարարել է ստեղծել օգտակար հանածոների պաշարների աուդիտի ազգային համակարգ: Այժմ այդ տվյալների հավաքագրմամբ է զբաղվում ՌԴ Պաշարների պետկոմիտեն և «Ռուսընդերքին» կից ՌԴ արդյունահանման կենտրոնական հանձնաժողովը:

Ըստ «Իզվեստիայի», ՌԴ բնական պաշարների ու բնապահպանության նախարար Սերգեյ Դոնսկոյը հաստատեցին տեղեկություններն ազգային աուդիտորական գործակալություն ստեղծելու մասին: «Նախարարությունը նավթային ընկերությունների հետ քննարկում է ՌԴ սահմաններից դուրս առաջնային երկրաբանական տեղեկատվությունը փոխանցելու արգելման ռիսկերը: Մենք ունենք լծակ, որը թույլ է տալիս վերահսկել արտահանումը՝ սա «Ռոսպոտրեբնադզորի» հատուկ կանոնակարգն է ու տեղեկատվության արտահանման հատուկ թույլտվության անհրաժեշտությունը արդյունաբերության ու առևտրի նախարարությունից: Այդ մեխանիզմները թույլ են տալիս կանխել տեղեկատվության արտահոսքը»,-նշել է թերթը:

Ինչպես հայտնում է պորտալը, հարցման արդյունքում պարզվել է նավթի ոլորտում աշխատողները պատրաստ չեն հրաժարվել օտարերկրացիների ծառայություններից: Աղբյուրը «Լուքօյլում» հայտնել է, որ դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե նոր ազգային ընկերությունն անկասելի հեղինակություն ունենա միջազգային շուկայում: «Նման նորամուծություններն աստիճանաբար են անում, 5 տարվա ընթացքում: Ազգային գործակալությունը կարող է ստեղծվել ռուսական ֆոնդային բորսաների հիման վրա միջազգային մակարդակի անկախ փորձագետների ներգրավմամբ: Ինչ վերաբերում է առաջնային տեղեկատվության փոխանցման ամբողջական արգելքին ՌԴ դեմ պատժամիջոցներ սահմանած երկրներ, ապա դա քիչ հավանական է, քանի դեռ ռուսական ընկերությունները շարունակում են գործակցել արտասահմանյանների հետ խոշոր նախագծերում: Իսկ նման տեղեկատվության սահմանափակման կարելի է հասնել օրինական միջոցներով՝ ապացուցելով դրանց անհրաժեշտությունը»,-գտնում է «Լուքօյլի» մենեջերը: «Ռոսնեֆտի., «Գազպրոմի», «Լուքօյլի», Miller & Lents և DeGolyer & MacNaughton պաշտոնական ներկայացուցիչները մեկնաբանություններից հրաժարվել են:

Իր հերթին Գազպրոմբանկի նավթի ու գազի գծով վերլուծաբան Ալեքսանդր Նազարովը հիշեցրել է, որ ըստ ցուցակման կանոնների խոշոր արևմտյան բորսաներում անհրաժեշտ են Miller & Lents և DeGolyer & MacNaughton աուդիտորական եզրակացությունները: «Երկրորդ ընկերության ծառայություններից օգտվում են ՌԴ երկու խոշորագույն պետական ընկերությունները՝ «Ռոսնեֆտն» ու «Գազպրոմը», իսկ առաջինի հետ գործակցում են մյուս նավթային ընկերությունները, օրինակ, «Լուքօյլը»: Օտարերկրյա աուդիտորների կողմից երկրաբանական տեղեկատվության մեկնաբանումը Ռուսաստանոմ կազմում է տարեկան 25-40 մլն: Մեկ հանքավայրի աուդիտը՝ 25-30 հազար դոլար:

Ըստ Sberbank CIB վերլուծաբան Վալերի Նեստերովի, առանց նավթի ու գազի պաշարների աուդիտի, հեղինակավոր միջազգային ընկերությունների կողմից, նվազում են օտարերկրյա ներդրումների ներգրավման շանսերը:

«Օրինակ կարելի է բերել Թուրքմենստանի գազի հանքավայրերի պաշարները՝ հենց որ գազի զգալի պաշարների մասին տեղեկությունը հաստատեցին միջազգային աուդիտորները, երկիր եկան օտարերկրացի ներդրողները: Պատժամիջոցների պայմաններում շատ կասկածելի է, որ Ռուսաստանում կստեղծվեն լիարժեք բաժանմունքներ երկրի ներսում երկրաբանական տեղեկությունները մեկնաբանելու համար, այդ թվում տեխնոլոգիաների ներկրման մասով: Ավելի շուտ, նրանք կլքեն շուկան: Սակայն, ռուսական նավթի շուկայի կոլապս, այդ թվում արդյունահանման դադար չի լինի: «Սուրգուտնեֆտեգազն», օրինակ, չի օգտվում ամերիկյան աուդիտորների ծառայություններից, ինչը չի խանգարում նրան արդյունահանման գործում»,-ասել է փորձագետը:

Հուլիսին ԱՄՆ-ն ու Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ՝ սահմանափակելով տեխնոլոգիաների ու սարքավորումների առաքումը նավթային ոլորտի համար: Մասնավորապես, ԵՄ-ն արգելեց խորքային ստորջրյա արտահանման համար նախատեսված, այդ թվում Արկտիկայում, սարքավորումների արտահանումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---