«Բորուսիան» նվաճել է Գերմանիայի սուպերգավաթը. Մխիթարյանը բացել է հաշիվը (վիդեո)

«Բորուսիան» նվաճել է Գերմանիայի սուպերգավաթը. Մխիթարյանը բացել է հաշիվը

PanARMENIAN.Net - Գերմանիայի սուպերգավաթի համար խաղում Դորտմունդի «Բորուսիան» 2-0 հաշվով հաղթել է Մյունխենի «Բավարիային» և նվաճել տիտղոսը: Հանդիպմանը մեկնարկային րոպեներից մասնակցել է «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 23-րդ րոպեին շեշտակի հարվածով բացել է խաղի հաշիվը: 62-րդ րոպեին Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, գլխի հարվածով գրավելով դարպասը, հաշիվը դարձրել է 2-0:

Հայ լեգիոները խաղացել է առանց փոխարինման, գրում է Tert.am-ը:

Հենրիխ Համլետի Մխիթարյանը ծնվել է 1989-ի հունվարի 21-ին Երևանում։ Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է։ Հանդես է գալիս գերմանական «Բորուսիա Դորտմունդ» ակումբում` որպես կիսապաշտպան: Ունի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։ Չորս անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012 և 2013 թվականներին)։ 2013 թվականի ամռանը Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորից» տեղափոխվել է գերմանական Դորտմունդ քաղաքի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբ։ Նրա տրանսֆերի համար «Բորուսիան» ուկրաինական ակումբին 27.5 մլն եվրո է վճարել, որով Հենրիխը դարձել է դորտմունդյան ակումբի ամենաթանկարժեք ձեռքբերումը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---