Թուրքիան կաթնամթերք, մեղր, կաշի ու բուրդ կարտահանի ՌԴ, գուցե՝ նաև ՄՄ երկրներ

Թուրքիան կաթնամթերք, մեղր, կաշի ու բուրդ կարտահանի ՌԴ, գուցե՝ նաև ՄՄ երկրներ

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Թուրքիան արձանագրություն են ստորագրել թուրքական ապրանքների ներմուծումն ընդլայնելու մասին: Այդ մասին հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը Անկարայում «Ռոսսելխոզնադզորի» պատվիրակության կազմում բարձրաստիճան աղբյուրի վրա հղումով:

«Մենք արձանագրություն ենք ստորագրել: Թուրքիան կներկայացնի մեզ ձեռնարկությունների ցուցակը, նրանց արտադրանքի մասին ամբողջական տեղեկատվությամբ: Խոսքը տասնյակ ընկերությունների մասին է, որոնք որպես ներկրողներ մուտք կունենան ՌԴ շուկա: Թուրքական կողմը հիանալի հասկանում է իր հնարավորությունները մեր շուկայում, հատկապես նրան գրավում է լոգիստիկան Ռուսաստանի հարավ դուրս գալու առումով»,-ասել է զրուցակիցը: Ռուսական կողմը պարտադիր պայման է ներկայացրել ապրանքների մանրակրկիտ ու պարտադիր մշտադիտարկման, անհրաժեշտ անալիզների ու տեսչական այցերի մասին:

«Երբ այդ ամենը կարվի և արդյունքները կուսումնասիրվեն, ընկերությունները կընդգրկվեն Ռուսաստանի և Մաքսային միության այլ երկրների տարածք ապրանք արտահանելու թույլտվություն ունեցող ընկերությունների պաշտոնական ցուցակում: Խոսքն այնպիսի ապրանքների մասին է, որոնք նախկինում չեն ներմուծվել Ռուսաստան Թուրքիայից: Դա կաթնամթերք է, մեղր ու մեղվաբուծական այլ ապրանքներ, ինչպես նաև ոչ սննդային նշանակության ապրանքներ՝ կաշի, բուրդ»,-ասել է աղբյուրը:

Թուրքիայի առաջարկած ընկերությունների ցանկում կան ձեռնարկություններ, որոնք արդեն երկար ժամանակ աշխատում են Եվրոպայի հետ: Ընդհանուր առմամբ, երկու կողմերի գնահատականով թուրք փորձագետները «շահագրգռված են, որ միասին մուտք գործեն ռուսական շուկա» և օգտագործեն այն հնարավորությունները, որ ի հայտ են եկել ԵՄ և ԱՄՆ գյուղարտադրողների դեմ Ռուսաստանի սահմանած պատժամիջոցների արդյունքում:

Օգոստոսի 6-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն առաջարկել է Թուրքիային ավելացնել մրգի ու բանջարեղենի արտահանումը Ռուսաստան՝ փոխարինելու համար նախկինում Լեհաստանից ու Մոլդովայից ներկրվողները: Այն ժամանակ «Ռոսսելխոզնադզորը» հայտնեց, որ Թուրքիան կարող է արագ ավելացնել բուսական արտադրանքի արտահանումը:

Մինչդեռ, ավելի վաղ, ըստ «Ինտերֆաքսի», ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, որ առաջիկայում Եգիպտոսը պատրաստ է 30 տոկոսով ավելացնել գյուղմթերքի արտահանումը Ռուսաստան: Մինչ այդ Եգիպտոսն արդեն իսկ 30 տոկոսով ավելացրել էր արտահանումը, հիշեցրեց Պուտինը Սոչիում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի հետ հանդիպմանը:

Բանակցություններում քննարկվել է եգիպտական լոգիստիկ կենտրոնի ստեղծման հնարավորությունը Սևծովյան շրջանում: Կողմերը պայմանավորվեցին նաև պարզեցնել եգիպտական գյուղմթերքի մուտքը ռուսական շուկա: ՌԴ գյուղնախարար Նիկոլայ Ֆյոդորովը նախկինում արդեն հայտարարել էր, որ գերատեսչությունը բանակցում է Թուրքիայից, Իրանից, Իսրայելից, Մարոկկոյից, Արգենտինայից, Էկվադորից, Պերուից ու Բրազիլիայից գյուղմթերքի ներմուծման շուրջ:

Ռուսական կողմն արդեն 100 բրազիլական ձեռնարկություն հավաստագրել է, հիմնականում միս արտադրող: Ըստ Ֆյոդորովի, հանդիպումներն ու շփումները պետական, ինչպես նաև բիզնես մակարդակով ամենօրյա են: Անդրադառնալով Չինաստանի հետ բանակցություններին՝ նախարարը նշել է, որ այս ուղղությամբ ևս աշխատանք տարվում է, սակայն չինական արտադրանքի հավանության խնդիր կա: «Չինաստանի մասով մենք շահագրգռված ենք ռազմավարական գործընկերության մեջ, մեզ հարկավոր է սպառողներին գոհացնող որակի ապրանք: Մենք արդեն ունենք հավաստագրված ձեռնարկություններ, սակայն արագ ընդլայնել այդ ցուցակը մենք դեռ չենք կարող, բայց աշխատանքն ընթացքի մեջ է»,-ասել է Ֆոյդորովը:

Մինչդեռ, օգոստոսի 12-ին Հայաստանի գյուղնախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ արտահանման գործընթացն արդյունավետ կազմակերպելու դեպքում հայ արտադրողները հնարավորություն ունեն կրկնապատկել արտադրանքի ծավալները: Նրա խոսքով նաև, ի տարբերություն խոշոր արտադրողների, որոնք դեպի ՌԴ արտահանման ծավալների ավելացման հարցում դժվարությունների առջև չեն կանգնի, փոքր և միջին ընկերությունները կարող են մի շարք խնդիրների բախվել: Գերատեսչության ղեկավարը խոստացել է հնարավորինս աջակցել նրանց՝ արտահանման գործընթացը կազմակերպելու հարցում ու կենտրոնացված արտահանումներ կազմակերպելու համար առաջարկել գործակցել «Սպայկա» ընկերության հետ:

Նախարարը կոչ է արել առավելագույնս օգտագործել ստեղծված հնարավորությունը, ընդգծելով, որ առաջիկայում լարված աշխատանք է սպասվում:

Աշխատանքները համակարգված կազմակերպելու նպատակով նախարարությունում ստեղծվել է արտահանումների աջակցության աշխատանքային խումբ՝ փոխնախարար Ռոբերտ Մակարյանի գլխավորությամբ, որին խնդիրների դեպքում ընկերությունները կարող են դիմել:

Ավելի վաղ «Արմնյուզ» հեռուստաընկերությանն իր հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի նկատմամբ Եվրոպայի ու ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին, նշել էր, որ ՌԴ-ն նույնպես պատժամիջոցներ է կիրառել տարբեր երկրների հանդեպ, ինչը նշանակում է՝ ռուսաստանյան շուկայում շատ մեծ հնարավորություններ են բացվել գյուղատնտեսական մթերքների հայ արտադրողների համար: Նախագահը հավաստիացրել էր, որ ՀՀ կառավարությունը խրախուսելու է հայ արտադրողներին, որպեսզի ավելի շատ մթերք արտադրեն, ինչպես նաև ստեղծելու է բոլոր հնարավորությունները, որ այդ մթերքը Ռուսաստանում իրացվի: Օգոստոսի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արգելեց մեկ տարով գյուղատնտեսական ապրանքների, հումքի և սնդդամթերքի ներմուծումը Ռուսաստան ՌԴ դեմ պատժամիջոցներ սահմանած երկներից,

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---