Ճշմարիտյան. Ռուսաստանի` Արևմուտքի նկատմամբ պատժամիջոցները ձեռնտու են Հայաստանին

Ճշմարիտյան. Ռուսաստանի` Արևմուտքի նկատմամբ պատժամիջոցները ձեռնտու են Հայաստանին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի կողմից Արևմուտքի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը՝ մթերքի որոշ տեսակների ներկրման արգելքը, որոշ առումով ձեռնտու է Հայաստանի տնտեսվարողներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` ներկայացնելով կոնկրետ թվեր:

«57 անուն ապրանքներից, որոնք գտնվում են պատժամիջոցների ազդեցության տակ, 37-ը Հայաստանն արտահանում է, իսկ 31-ը՝ հենց Ռուսաստան: Մոտ 84,5 մլն դոլարի արտահանում է արվում Հայաստանից, որից 67 մլն-ը՝ Ռուսաստան»,-լրագրողների հետ զրույցում ասել է նա:

Օգոստոսի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արգելեց մեկ տարով գյուղատնտեսական ապրանքների, հումքի և սնդդամթերքի ներմուծումը Ռուսաստան ՌԴ դեմ պատժամիջոցներ սահմանած երկներից, հայտնում է Կրեմլի մամլուլի ծառայությունը:

Խոսքը գնում է տարեկան 9,1 մլրդ դոլար ապրանքի ներմուծման մասին: Ամենից շատ կտուժեն ԵՄ երկրները, որոնք ռուսական շուկա էին առաքում 6,5 մլրդ դոլարի սննդամթերք ու այլ ապրանքներ պատժամիջոցների ենթակա ցուցակից: Ներմուծումը մյուս երկրներից մի քանի անգամ պակաս է՝ ԵՄ անդամ չհանդիսացող Նորվեգիայից՝ 1,2 մլրդ դոլարի, ԱՄՆ-ից՝ 843,8 մլն դոլարի, Կանադայից՝ 373,6 մլն դոլարի, Ավտսրալիայից՝ 182 մլն դոլարի:

Հարցին, թե Ռուսաստանի կողմից Արևմուտքի նկատմամբ պատժամիջոցներն ինչպես կանդրադառնան Հայաստանի տնտեսության վրա, նախարարը պատասխանել է` ժամանակ է պետք, որպեսզի կարողանան գնահատել իրավիճակը: «Դա նույնիսկ մեր տնտեսվարողների համար որոշակի առումով ձեռնտու է: Այսինքն՝ հարցն այստեղ երկկողմանի է: Ինչ վերաբերում է Հայաստան տարանցիկ ապրանքներին, այդպիսի սահմանափակում չկա»,-նշել է նախարարը, գրում է Tert.am-ը:

Ինչ վերաբերում է ռուսական կողմի հայտարարությանը, թե ռուսական շուկան բաց կլինի թուրքական գյուղմթերքի համար, մինչդեռ հայկական կողմը հույս ուներ, որ իր գյուղմթերքն է լինելու ռուսական շուկայում, նախարարը տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ բավական աշխատանք է տարվում, վարչապետը հատուկ խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել գյուղնախարարությանը և էկոնոմիկայի նախարարությանը` բոլոր հնարավոր միջոցներով աջակցել տնտեսվարող սուբյեկտներին, որ իրենք կարողանան ՌԴ շուկայում ընդլայնել ապրանքացանկը և արդեն արտահանվող ապրանքների ծավալները:

Ռուսաստանն ու Թուրքիան թուրքական ապրանքների ներմուծումն ընդլայնելու մասին արձանագրություն են ստորագրել: «Մենք արձանագրություն ենք ստորագրել: Թուրքիան կներկայացնի մեզ ձեռնարկությունների ցուցակը, նրանց արտադրանքի մասին ամբողջական տեղեկատվությամբ: Խոսքը տասնյակ ընկերությունների մասին է, որոնք որպես ներկրողներ մուտք կունենա ՌԴ շուկա: Թուրքական կողմը հիանալի հասկանում է իր հնարավորությունները մեր շուկայում, հատկապես նրան գրավում է լոգիստիկան Ռուսաստանի հարավ դուրա գալու առումով»,-ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է Անկարայում «Ռոսսելխոզնադզորի» պատվիրակության կազմում բարձրաստիճան աղբյուրը:

Ռուսական կողմը պարտադիր պայման է ներկայացրել ապրանքների մանրակրկիտ ու պարտադիր մշտադիտարկման, անհրաժեշտ անալիզների ու տեսչական այցերի մասին: «Երբ այդ ամենը կարվի և արդյունքները կուսումնասիրվեն, ընկերությունները կընդգրկվեն Ռուսաստանի տարածքում և Մաքսային միության այլ երկրների տարածք ապրանք արտահանելու թույլտվություն ունեցող ընկերությունների պաշտոնական ցուցակում: Խոսքն այնպիսի ապրանքների մասին, որոնք նախկինում չեն ներմուծվել Ռուսաստան Թուրքիայից: Դա կաթնամթերք է, մեղր ու մեղվաբուծական այլ ապրանքներ, ինչպես նաև ոչ սննդային նշանակության նշանակության աօպրանքներ՝ կաշի, բուրդ»,-ասել է աղբյուրը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---