Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եզրափակչում Հայաստանի հավաքականը հաղթել է, բայց մեդալներ չի նվաճել

Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եզրափակչում Հայաստանի հավաքականը հաղթել է, բայց մեդալներ չի նվաճել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 14-ին Նորվեգիայի Տրոմսե քաղաքում անցկացվում էր շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եզրափակիչ 11-րդ տուրը, որում Հայաստանի հավաքականը թեև հաղթել է, մրցաշարն ավարտել է առանց մեդալների:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Չեխիայի հավաքականին: Հաղթանակ են տարել Գաբրիել Սարգսյանն ու Լևոն Արոնյանը, իսկ Վլադիմիր Հակոբյանն ու Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքի են խաղացել: Վերջնարդյունքում՝ 3-1:

Հայաստանի հավաքականը վաստակել է 16 միավոր: Չեմպիոնի կոչումը նվաճել է Չինաստանի հավաքականը` վաստակելով 19 միավոր, գրում է Tert.am-ը:

Հայաստան – Չեխիա՝ 3-1

Արոնյան (2805) – Նավարա (2716)

Լազնիչկա (2676) – Սարգսյան (2686)

Մովսեսյան (2672) – Գրաչեկ (2634)

Բաբուլա (2549) – Հակոբյան (2655)

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն արդեն 3 անգամ նվաճել է օլիմպիական չեմպիոնի կոչումը. 2006 թվականին Թուրինում, 2008-ին Դրեզդենում և 2012-ին Ստամբուլում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---