ՊՆ փոխղեկավարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության խնդիրները

ՊՆ փոխղեկավարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության խնդիրները

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն օգոստոսի 15-ին հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկիի հետ: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպումների ժամանակ քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում իրադարձություններին, ինչպես նաեւ խաղաղապահությանն ու ռազմական կրթությանը վերաբերող հարցերին:

Վերոնշյալ այցի շրջանակներում արծարծվել են նաև գալիք տարում Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ մասնակից պետությունների խաղաղապահ ուժերի «Անքակտելի Եղբայրություն-2015» համատեղ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման, ինչպես նաև ՀԱՊԿ և ԱՊՀ կազմակերպություների շրջանակներում գործող հիմնական մասնագիտական կրթական հաստատություններում կադրերի և մասնագետների պատրաստման վերաբերյալ հարցեր:

Օգոստոսի 16-ին այցի շրջանակներում նախատեսվում է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակաի մասնակցությունը ՌԴ ԶՈւ «Ալաբինո» ուսումնամարզական համալիրի բազայում անցկացվելիք «Տանկային բիաթլոն-2014» աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին:

Ավելի վաղ, անդրադառնալով ՀԱՊԿ արձագանքի բացակայությանը շփման գծում իրավիճակի սրացման կապակցությամբ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ ՀԱՊԿ-ի գործողությունները մշտապես պայմանավորված են լինում դիմող երկրի գործողություններով:

«Իհարկե, ՀԱՊԿ-ը կարող էր արձագանքել և կարող էր սա զուտ տեխնիկական խնդիրներով պայմանավորված լինել: Որքանով տեղյակ եմ՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը մոտ ժամանակներս պիտի այցելի Հայաստան: Սա արդեն վերաբերմունք է: Այդ ընթացքում այս հարցերը նաև նրան ուղղելու հնարավորություն կլինի»,- ասել է նախագահը՝ ևս մեկ անգամ շեշտելով՝ համոզված է, որ դրա անհրաժեշտությունը չկար:

Սերժ Սարգսյանի համոզմամբ, եթե որևէ մեկը մտածում է, թե ՀԱՊԿ-ի արձագանքելու դեպքում ադրբեջանցիներն անմիջապես կդադարեցնեին գնդակոծությունները, ապա նրանք սխալվում են: «Ինչ վերաբերում է, առհասարակ, ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը, ապա այն հայտնած է 2012-ի փաստաթղթի մեջ, և այդ փաստաթուղթն իր ուժը չի կորցրել: ՀԱՊԿ-ի դիրքորոշումը միանշանակ պարզ է»:

Օգոստոսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարը նույնպես անդրադարձել էր վերջին սրացումների համար ՀԱՊԿ-ին դիմելու և աջակցություն խնդրելուն՝ նշելով, որ դրա կարիքն առայժմ չկա: «ՀԱՊԿ-ին կարող ենք դիմել այն ժամանակ, երբ լայնամասշտաբ ռազմական գործողություններ կլինեն: Այսօր Ադրբեջանի հետ մենք որևէ խնդիր չունենք»,- ասել էր նախարարն ու հավելել՝ շատ կարևոր է, որպեսզի միջազգային հանրությունը դատապարտի թափված արյան համար պատասխանատու Ադրբեջանին:

Անդրադառնալով վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահների (մասնավորապես՝ ռուս) հնարավոր տեղակայման մասին խոսակցություններին, Սերժ Սարգսյանը նշել է, որ առաջին անգամ է լսում միայն ռուս խաղաղապահների մասին. «Ընդհանրապես, Մադրիդյան սկզբունքները ենթադրում են խաղաղապահների տեղակայում շփման գծի ամբողջ երկայնքով, այսինքն` կողմերի միջև: Բայց դա այս բանակցությունների առարկան չէ և թեման չէ, որովհետև այստեղ միայն զուտ սկզբունքը պետք է քննարկվի՝ լինելո՞ւ են արդյոք խաղաղապահներ, թե՝ չէ: Կազանյան փաստաթղթում այդ դրույթը կա: Իսկ խաղաղապահ ուժերի կազմը, լիազորությունները կորոշվեն Մեծ համաձայնագրում, որը պետք է հետևի այս փաստաթուղթը ստորագրելուն:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---