Վարչապետ. Ռուսական շուկա հայկական արտադրանքի արտահանման ծավալի մեծացումը կխթանի տնտեսության զարգացումը15 օգոստոսի 2014 - 21:52 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 15-ին ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում ընդունել է արտահանող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների՝ հայկական արտադրանքի արտահանման ծավալի ավելացմանն ուղղված միջոցառումները քննարկելու նպատակով: Երկրի վարչապետն ընդգծել է, որ մասնավորապես՝ ռուսական շուկա հայկական արտադրանքի արտահանման ծավալի մեծացումն էապես կխթանի տնտեսության զարգացումը, և այդ նպատակով ՀՀ Կառավարությունը պատրաստ է հնարավորինս օժանդակել տարբեր ծրագրերի իրագործմանը: Կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Աբրահամյանի առաջարկով նախ՝ պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները մանրամասներ են ներկայացրել ստեղծվող հնարավորությունների, ՀՀ Կառավարության կողմից առաջարկվող միջոցառումների և ֆինանսավորման գործիքների վերաբերյալ, այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գործարարներից ակնկալում է անկեղծ գնահատականներ, առաջարկություններ և պատրաստ է համատեղ քննարկել յուրաքանչյուր նախաձեռնություն: Քննարկման ընթացքում գործարարները բարձրացրել են արտահանման կազմակերպման ենթակառուցվածքների ձևավորմանը և գործընթացի պարզեցմանը, վարկավորման պայմանների բարելավմանը, մատչելի վարկային միջոցների տրամադրմանը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը և սարքավորումների ձեռքբերմանը, արտահանման լոգիստիկ նոր սխեմաների մշակմանը վերաբերող հարցեր և մի շարք այլ խնդիրներ ևս: Ամփոփելով հնչած դիտարկումները՝ վարչապետը հանձնարարել է ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որը մեկ շաբաթվա ընթացքում կուսումնասիրի արտահանող ձեռնարկությունների արտադրական հզորությունները, ռեսուրսները և արտահանման ծավալի ավելացման հնարավորությունները: Կառավարության ղեկավարն առաջարկել է գործարարներին՝ ըստ արտահանվող ապրանքատեսակի ներկայացնել առկա խնդիրները և խոչընդոտները՝ պատկան մարմինների կողմից դրանք ուսումնասիրելու և անհրաժեշտության դեպքում լուծում տալու նպատակով: Օգոստոսի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արգելեց մեկ տարով գյուղատնտեսական ապրանքների, հումքի և սնդդամթերքի ներմուծումը Ռուսաստան ՌԴ դեմ պատժամիջոցներ սահմանած երկներից, հայտնում է Կրեմլի մամլուլի ծառայությունը: Խոսքը գնում է տարեկան 9,1 մլրդ դոլար ապրանքի ներմուծման մասին: Ամենից շատ կտուժեն ԵՄ երկրները, որոնք ռուսական շուկա էին առաքում 6,5 մլրդ դոլարի սննդամթերք ու այլ ապրանքներ պատժամիջոցների ենթակա ցուցակից: Ներմուծումը մյուս երկրներից մի քանի անգամ պակաս է՝ ԵՄ անդամ չհանդիսացող Նորվեգիայից՝ 1,2 մլրդ դոլարի, ԱՄՆ-ից՝ 843,8 մլն դոլարի, Կանադայից՝ 373,6 մլն դոլարի, Ավտսրալիայից՝ 182 մլն դոլարի: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը օգոստոսի 14-ին լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանի կողմից Արևմուտքի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը՝ մթերքի որոշ տեսակների ներկրման արգելքը, որոշ առումով ձեռնտու է Հայաստանի տնտեսվարողներին: «57 անուն ապրանքներից, որոնք գտնվում են պատժամիջոցների ազդեցության տակ, 37-ը Հայաստանն արտահանում է, իսկ 31-ը՝ հենց Ռուսաստան: Մոտ 84,5 մլն դոլարի արտահանում է արվում Հայաստանից, որից 67 մլն-ը՝ Ռուսաստան»,- ասել է նա: Հարցին, թե Ռուսաստանի կողմից Արևմուտքի նկատմամբ պատժամիջոցներն ինչպես կանդրադառնան Հայաստանի տնտեսության վրա, նախարարը պատասխանել է` ժամանակ է պետք, որպեսզի կարողանան գնահատել իրավիճակը: «Դա նույնիսկ մեր տնտեսվարողների համար որոշակի առումով ձեռնտու է: Այսինքն՝ հարցն այստեղ երկկողմանի է: Ինչ վերաբերում է Հայաստան տարանցիկ ապրանքներին, այդպիսի սահմանափակում չկա»,-նշել է նախարարը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |