Պետդեպը կոչ է արել Բաքվին թափանցիկ հետաքննություն անցկացնել Կարեն Պետրոսյանի մահվան փաստով

Պետդեպը կոչ է արել Բաքվին թափանցիկ հետաքննություն անցկացնել Կարեն Պետրոսյանի մահվան փաստով

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարությունը հայտարարություն է տարածել ՀՀ քաղաքացի Կարեն Պետորսայանի գերևարման և մահվան վերաբերյալ, հայտնել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:

«ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Կարեն Պետորսայանի մահվան կապակցությամ, որը, համաձայն բազմաթիվ մեղադրանքների, չի եղել բնական պատճառների արդյունք և գրանցվել է այն ժամանակ, երբ Պետրոսյանը գտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո»,-ասվում է հայտարարության մեջ:

Պետդեպը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը լիարժեք և թափանցիկ հետաքննություն անցկացնել, որի ադրյունքների մասին հասարակությունը կիրազեկվի:

«Հիշեցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին իրենց միջազգային իրավունքով սահմանված պարտականությունների մասին, հատկապես այն պարտակնությունները, որոնք վերաբերում են գերիների նկատմամբ վերաբերմունքին:

Մենք կոչ ենք անում և Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին Կարմիր խաչի միջազգային կոմիտեին տրամադրել հանդիպման հնարավորությունը բոլոր այն մարդկանց հետ, որոնք ձերբակալվել կամ գերին են ընկել հակամարտությանը վերաբերող թեմաներով », ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Պետրոսյանը, ով Թովուզի շրջանում ձերբակալվել էր, այսօր՝ օգոստոսի 8-ի առավոտյան, «հանկարծամահ է եղել»։ Որպես մահվան պատճառ նշվում է «սիրտ-անոթային անբավարարությունը»։ Պետրոսյանի դին բժշկական փորձաքննություն է անցնում Գանձակի դատաբժշկական կենտրոնում։ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն արդեն տեղեկացված է դեպքի վերաբերյալ։

Երեկոյան Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը լուսանկարներ ու տեսագրություն էր տարածել, որտեղ Կարեն Պետրոսյանին, ռազմական համազգեստ հագցրած, բռնի ուժով բերում էին Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի մոտ՝ փորձելով Չինարիի բնակչին որպես «դիվերսանտ» ներկայացնել։ Մինչդեռ Չինարիի գյուղապետը երեկ հայկական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր, որ գերին իրենց համագյուղացին է, քաղաքացիական անձ է։Ադրբեջանական կողմը, չբավարարվելով գերեվարված ՀՀ քաղաքացու նկատմամբ կիրառված ակնհայտ անմարդկային վերաբերմունքով, Կարեն Պետրոսյանին նվաստացրել է, տանջանքների և կտտանքների ենթարկել` հասցնելով նրան մահվան. այս ամենի ապացույցն ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվող տեսանյութերն ու լուսանկարներն են:

ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի Կարեն Պետրոսյանի մահվան հարցով դիմում է պատրաստել՝ ներկայացնելու միջազգային համապատասխան մարմիններին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին:

Օգոստոսի 15-ին ՊՆ ղեկավար Սեյրանն Օհանյանը հայտարարեց. «Ինչ վերաբերում է սպանված գերի Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելուն, նշել է, որ միջազգային «Կարմիր խաչի» կազմակերպությունը աշխատում է այդ ուղղությամբ և կլինի կամ փոխանակում, կամ վերադարձ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---