Հայաստանի հավաքականը` տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Հայաստանի հավաքականը` տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության փոխչեմպիոն

PanARMENIAN.Net - Մերձմոսկովյան Ալաբինոյում անցկացված տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի արդյունքումՀայաստանիհավաքականը գրավել էերկրորդ տեղը:

«Վերջնական երկրորդ տեղը հաստատվեց, փայլուն է։ Աշխարհի հզորագույն երկրների հետ մրցապայքարում սա փայլուն արդյունք է»,- Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Օգոստոսի 4-ից 16-ը Մերձմոսկովյան Ալաբինոյում անցկացվեցին տանկ վարելու վարպետության ու թիրախին գնդացիրից ու թնդանոթից կրակելու դիպուկության մրցումներ: Մասնակցել է 12 երկրի հավաքական՝ Անգոլա, Հայաստան, Բելառուս, Վենեսուելա, Հնդկաստան, Ղազախստան, Ղրղզստան, Չինաստան, Քուվեյթ, Մոնղոլիա, Ռուսաստան, Սերբիա, ավելի քան 20 երկիր մասնակցել է դիտորդի կարգավիճակով:

Հատկանշական է, որ Հայաստանի Զինված ուժերը ներկայացնում էին երկու սպա և ժամկետային զինծառայողներ, մինչդեռ մյուս մասնակից-պետությունների թիմերում գերակշռել են պայմանագրային զինծառայողները, ինչպես նաև` տանկային բիաթլոնում նախկինում մասնակցություն ունեցած անձնակազմեր:

Վերջին փուլում յուրաքանչյուր հավաքականից երեք անձնակազմ մեկ տանկով (անձնակազմերի փոփոխությամբ) անցել է 3 շրջան: Աշխարհի առաջնությունը կավարտվի հաղթողների պարգևատրման արարողությամբ:

Թիմային մրցման արդյունքում առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանի հավաքականը` մրցուղին անցնելով 1 ժամ 15 րոպե 13 վայրկյանում: Երկրորդ տեղը գրաված Հայաստանի հավաքականը բոլոր փուլերն անցել էր 1 ժամ 20 րոպե 03 վայրկյանում: Բրոնզե մեդալակիրները Չինաստանի տանկիստներն են` 1 ժամ 30 րոպե 56 վայրկյան արդյունքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Տանկիստների անհատական պայքարում Ռուսաստանի ներկայացուցիչները գրավել են առաջին և երկրորդ տեղերը, երրորդ հորիզոնականում Ղազախստանի ներկայացուցիչն է:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---