Փաստաբան. Այն, որ Հայրապետյանը դեռ մեկուսարանում է, կարող եմ բացատրել միայն այսպես՝ դատարանը պատվեր է կատարում

Փաստաբան. Այն, որ Հայրապետյանը դեռ մեկուսարանում է, կարող եմ բացատրել միայն այսպես՝ դատարանը պատվեր է կատարում

PanARMENIAN.Net - Ռուս մտավորականները քննադատել են Մոսկվայի քաղաքային դատարանի որոշումը, որը կալանքի տակ է թողել հայտնի ձեռներեց ու բարերար Լևոն Հայրապետյանին:

«Ես ճանաչում եմ Լևոն Հայրապետյանին արդեն 20 տարի, ինձ համար նա եղել և մնում է ազնվության ու անկեղծության մարմնացում: Այն, որ դատարանն օգոստոսի 15-ին չփոխեց խափանման միջոցը, հաշվի չառավ ԼևոնՀայրապետյանի վատ ինքնազգացողությունը, ինչ-որ նողկալի բանի զգացողություն է առաջացնում»,-ասել է ձեռներեցի մտերիմ ընկեր, դերասան Ալեքսանդր Շիրվինդտը «Ռոսիա 24» հեռուստաալիքին: Նա նշել է, որ դատարանի դահլիճում ինքն ականատեսը դարձավ «հումանիզմի խախտման, ինչը պետական մասշտաբի տխրություն է հաղորդում»:

Ըստ պրոֆեսոր, ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Շահիջանյանի, բժիշկների անփույթ վերաբերմունքը Հայրապետյանի հանդեպ ուղղակի վրդովեցնում է: «Մոսկվայում 30-40 րոպեում շտապ օգնությունը կարող էր քաղաքի մի ծայրից մյուս հասնել, սակայն, տեսնելով, որ Լևոն Հայրապետյանը վատ է զգում, նրան ժամանակին բուժօգնություն չցուցաբերվեց: Մոսկվայում, եթե դուք միաժամանակ պիցցա եք պատվիրում և շտապ օգնություն կանչում, պիցցան ավելի արագ են բերում»,-ասել է Շահիջանյանը՝ հավելելով, որ բուժծառայության աշխատանքը սարսափելի խնդիր է դարձել Ռուսաստանի համար:

Լևոն Հայրապետյանի փաստաբան Հենրի Ռեզնիկը հայտարարել է. «Այն, որ կալանքի տակ է գտնվում խորապես հիվանդ մի մարդ, որը մահվան սպառնալիքի տակ է, հաշվի առնելով նրա ծանր հիվանդությունը, կարող է գնահատվել որպես նողկալի գործողություն, որտեղ մարդու կյանքը ոչ մի արժեք չունի»: Ըստ փաստաբանի, Հայրապետյանը կալանավորվել է մի հոդվածով, որը բացառում է խափանման միջոցի կիրառումը: «Որոշումը չեղյալ համարելու ու Հայրապետյանին ազատ արձակելու համար պետք չէր նույնիսկ բարձրացնել նրա առողջության հարցը»,-հավելել է Ռեզնկը՝ նշելով, որ դատարանում կատարվածը ոչ այլ ինչ է, քան հազվագյուտ հնարավորություն փաստաբանի համար՝ մերկացնել քննության մարմինների ապօրինությունը, կիրառելով իրենց իսկ ապացույցները, որ ներկայացվել են առաջին ատյանի դատարանում: «Ես հուսով էի, որ դատարանը որոշակի նորմերին դեմ չի գնա, որոնք այլ կերպ մեկնաբանելու հիմք չեն տալիս, սակայն դա տեղի չունեցավ, ուստի կարող եմ ասել, որ Լևոն Հայրապետյանի դեռևս մեկուսարանում գտնվելը կարող եմ բացատրել միայն այսպես՝ դատարանը պատվեր է կատարում, որն ուղղված է անձնապես Լևոն Հայրապետյանի դեմ»,-հայտնում է Armenia Today-ը:

Օգոստոսի 15-ին Լևոն Հայրապետյանը Մոսկվայի քաղաքային դատարանում հրաժարվեց մասնակցել դատական նիստին: «Ես ինձ շատ վատ եմ զգում և հազիվ եմ այստեղ հասել: Կողքիս բժիշկն է ներարկիչով կանգնած: Ես վստահում եմ փաստաբաններիս և կարծում եմ, որ առանց ինձ էլ գլուխ կհանեն»,-ասել է Հայրապետյանը: Սակայն դատարանը որոշել է, որ դատական նիստը չի կարող անցնել առանց Հայրապետյանի, որը մասնակցում է նիստին տեսակապի միջոցով :

Մոսկվայի քաղաքային դատարանը հրաժարվեց ազատ արձակել Լևոն Հայրապետյանին և նրա կալանքը օրինական է ճանաչել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Դատական նիստի ընթացքում Հայրապետյանի փաստաբան Հենրի Ռեզնիկը նշել է, որ մեղադրյալն արդեն 65 տարեկան է և դա պատկառելի տարիք է: Բացի այդ, նա տառապում է մի շարք հիվանդություններով՝ սրտի ռիթմի խախտմամբ, քաղցկեղով և երկու անգամ ուղեղի կաթված է տարել: Պաշտպանությունը նշել է, որ Հայրապետյանի առողջական վիճակը զգալիորեն վատացել է և կարող է ճակատագրական լինել:

Օգոստոսի 13-ին Լևոն Հայրապետյանի ինքնազգացողությունը դատական նիստի ժամանակ վատացավ: Քննվում էր Լևոն Հայրապետյանի փաստաբանների միջնորդությունը՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ: Նա դատական նիստին մասնակցել է մեկուսարանից տեսակապի միջոցով: Իր ելույթում նա հայտարարել է, որ ապօրինություն է տեղի ունենում, այնուհետև ձեռքը դրել է սրտին և ասել է, որ իրեն վատ է զգում: Փաստաբանները խնդրել են նրան օգնություն ցուցաբերել մեկուսարանում, պատրաստակամություն հայտնելով շարունակել նիստը, սակայն դատարանը որոշել է ընդմիջում հայտարարել մինչև օգոստոսի 15-ը:

Ինչպես բազմիցս է հայտարարել գործարարի պաշտպանությունը, Հայրապետյանը սրտի անկանոն աշխատանքի և արյան անոթների հետ կապված խնդիրներ ունի:

Դատարանում ներկա են եղել մոտ 100 հարազատներ ու բարեկամներ, նրանց համար, ում տեղ չի գտնվել դատարանի դահլիճում կազմակերպվել է հեռարձակում:

Լևոն Հայրապետյանի փաստաբանները խդրել են ազատ արձակել Լևոն Հայրապետյանին՝ նրա համար որպես երաշխավոր են ներկայացել մշակույթի գործիչներ Մարկ Զախարովն ու Ալեքսանդր Շիրվինդտը:

Լևոն Հայրապետյանին ԱԴԾ աշխատակիցները ձերբակալեցին «Դոմոդեդովո» օդանավակայանում հուլիսի 15-ին, ուր նա ժամանել է Մոնակոյից: Գաղտնի գործակալները ուժեղացված հսկողության ներքո գործարարին հարցաքննության համար տարել են Քննչալկան կոմիտե: Այնտեղ նրան պաշտոնապես հայտնեցին ձերբակալման մասին: Գործարարի դեմ ձեռնարկված միջոցառումներն անցկացվում են «կինգիսեպյան» խմբավորման գործունեության ընդհանուր հետաքննության շրջանակում, որը ղեկավարել է «հեղինակություն» Սերգեյ Ֆինագինը: Ըստ քննիչների` տևական ժամանակ այս, ինչպես նաև` նրան մոտ «շչելկովյան» (ղեկավարում էր Ալեքսանդր Մատուսովը` Բասմաչ) կազմակերպված հանցավոր խմբավորումների անդամները խոշոր գործարարների շահերից ելնող սպանություններ են կազմակերպել: Սկզբում սպասարկում էին բանկիր Գեորգի Սաֆիևի(սպանվել է ԱՄՆ-ում) շահերը, հետո էլ սկսեցին աշխատել սենատոր Իգոր Իզմեստևի համար: Ըստ իրավապահների՝ Հայրապետյանը սպանությունների հետ կապ չունի, սակայն «Բաշնեֆտ»-ի վաճառքի տնտեսական մեքենայությունները հետաքննվում են «Կինգիսեպսկի» գործի շրջանակներում, գրում է «Ռոսբալտ» լրատվամիջոցը և ավելացնում, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն դիմել է դատարան՝ գործարարին կալանավորելու միջնորդությամբ:

Հուլիսի 17-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարեց գործածար Լևոն Հայրապետյանին կալանավորելու միջնորդությունը: Նա կասկածվում է ֆինանսական մեքենայությունների, փողերի լվացման և յուրացման մեջ: «Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը` ձերբակալվածի համար որպես խափանման միջոց սահմանելով երկամսյա կալանքը` մինչև սեպտեմբերի 15-ը»,- ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին հայտնել է դատարանի մամուլի խոսնակ Իրինա Ֆադեևան: Նա նաև նշել է, որ գործի քննության շրջանակում դատարանը կալանք է դրել «Բաշնեֆտ» ընկերության 300 մլն ռուբլի արժողությամբ բաժնետոմսերի փաթեթի վրա:

Որոշումն ընդունելիս դատարանը հաշվի է առել, որ ազատության մեջ գտնվելով` Հայրապետյանը կարող է օգտվել իր կապերից և թաքնվել հետաքննությունից, ինչպես նաև` ազդել քրեական գործով ներգրավված մասնակիցների վրա: Լևոն Հայրապետյանի դատապաշտպանը մտադիր է վիճարկել ընտրված խափանման միջոցը, հայտնել է փաստաբան Ռուբեն Մակարյանը: «Բողոքարկելով մենք կմատնանշենք մի շարք պահեր, այդ թվում այն, որ Հայրապետյանի գործունեությունը ձեռնարկատիրական էր, այսինքն` ենթակա չէ կալանքի»,- ասել է փաստաբանը:

Ավելի վաղ Հայրապետյանի փաստաբանները հայտարարել էին, որ իրենց պաշտպանյալն արդեն 9 տարի է տառապում է մի շարք հիվանդություններով, այդ թվում նաև քաղցկեղով, որն ընդգրկված է այն հիվանդությունների ցանկում, որոնց առկայության դեպքում բացառվում է մեղադրյալի գտնվելը մեկուսարանում:

«Նա չորս վիրահատություն է տարել և միայն Ռուսաստանում 9 անգամ ստացիոնար բուժում է անցել»,-ասել է փաստաբան Մարգարյանը:

Միջնորդությամբ հարցաքննվել է Հայրապետյանի բուժող բժիշկը, որը հաստատել է, որ անհրաժեշտ հսկողության ու ստացիոնարում կանոնավոր բուժման բացակայության դեպքում հիվանդը մահացու վտանգի է ենթարկվում: Փաստաբանը նշել է, որ գերատեսչական բժշկի տեղեկանքը, որը միայն արտաքինից է զննել նրան ու ճնշումը ճափել, ոչինչ չի ասում:

Որպես կալանավորման այլընտրանք փաստաբաններն առաջարկել են տնային կալանքի տարբերակն ու 30 մլն ռուբլի գրավը:

Ինքը գործարարն ու բարերարը հայտարարել է, որ իր հասցեին հնչեցված կասկածները ոչ մի ապացույց չունեն և խնդրել է իրեն թողնել ազատության մեջ:

Սակայն, մեկ ժամ խորհրդակցելուց հետո դատավոր Նատալյա Մուշնիկովան համաձայնվել է քննության հետ և գործարարին կալանքի տակ թողել:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---