Թուրքիայի դեսպանատան վրա կրակած Արթուր Միրզոյանին կալանավորել են. Նա ընդունել է մեղքը

Թուրքիայի դեսպանատան վրա կրակած Արթուր Միրզոյանին կալանավորել են. Նա ընդունել է մեղքը

PanARMENIAN.Net - Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը Ռուսաստանի մայրաքաղաքում Թուրքիայի դեսպանատան վրա կրակ բացած Արթուր Միրզոյանին մեկ ամսով կալանավորել է: Միրզոյանի նկատմամբ «խուլիգանություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել:

«Ինձ մեղավոր եմ ճանաչում, ուզում եմ մուծել 500 հազար ռուբլի տուգանքը, և հետաքննության անցկացման ժամանակ երկրից չեմ մեկնելու»,- դատարանում հայտարարել է Միրզոյանը:

«Ձերբակալվածն ամուսնացած է, ունի երկու մանկահասակ երեխա, աշխատանքով ապահովված է և չի պատրաստվում փախչել: Հանցագործության կատարումից հետո չի դիմել փախուտի կամ չի փորձել թաքնվել, այլ պարզապես սպասել է ոստիկանությանը: Այս հանցագործությունը տղամարդուն թույլ է տալիս մնալ ազատության մեջ, այդ իսկ պատճառով խնդրում ենք դատարանին Միրզոյանին դրմական գրավի դիմաց ազատ արձակել: Հասարակության համար նա վտանգ չի ներկայացնում, ֆիզիկական անձանց դեմ ուղղված քայլեր չի ձեռնարկել, նա մտադրություն չի ունեցել ֆիզիկական անձանց վնասել»,- հայտարարել է փաստաբան Գեորգի Շատվորյանն ու նշել, որ Միրզոյանը « բացարձակ ադեկվատ մարդ է, հոգեբանանևրոլոգիական դիսպանսերներում հաշվառված չէ, և իր արարքի դրդապատճառների մասին դեռ չի պատմել»: Նաև փաստաբան Շատվորյանի խոսքով, Միրզոյանն ունի զենք կրելու թույլտվություն, հաղորդում է «Բլոկնոտ» կայքը:

Օգոստոսի 18-ի առավոտյան Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա կրակ են բացել: Ինչպես պարզվել է, կրակողը հայ ներգաղթյալ է` 43-ամյա Արթուր Միրզոյանը, իսկ թիրախում Թուրքիայի Հանրապետության զինանշանն է եղել, գրում է MK.ru-ն:

«Դոբրի լես» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Միրզոյանի` որսորդական զենքից արձակված երկու կրակոցները դիպել են թիրախին, սակայն տղամարդուն չի հաջողվել թաքնվել: Կրակոցների ձայներին արձագանքել է կարևոր ադմինիստրատիվ շենքերը հսկող ոստիկանությունն ու տեսախցիկներով պարզել, թե որտեղ է նա ու ձերբակալել:Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրա նկատմամբ «խուլիգանություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել: Այդ մասին ИТАР-ТАСС-ին հայտնել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Միրզոյանը չի մեկնաբանել արարքի դրդապատճառները: Սակայն ոստիկանների խոսքով` կան բոլոր հիմքերը՝ ենթադրելու, որ պատճառը հայերի և թուրքերի դարավոր թշնամանքն է, որը հատկապես սրվել է վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի լարվածության պատճառով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---