Քիմ Քաշքաշյանն արժանացել է «Ոսկե աղեղ» մրցանակի

Քիմ Քաշքաշյանն արժանացել է «Ոսկե աղեղ» մրցանակի

PanARMENIAN.Net - Geigenbauschule Brienz հիմնադրամն ամերիկահայ հանրահայտ ալտահար Քիմ Քաշքաշյանին լարային գործիքների ոլորտում ձեռքբերումների համար պարգևատրել է «Ոսկե աղեղ» մրցանակով, հաղորդում է Asbarez-ը:

Նոր Անգլիայի կոնսերվատորիայի (Բոստոն) պրոֆեսոր Քիմ Քաշքաշյանը փորագրված ոսկե աղեղի տեսքով մրցանակին արժանացել է հուլիսին Շվեյցարիայում անցկացված Միրինգեն երաժշտական փառատոնում:

Քաշքաշյանի բազմաթիվ ձեռքբերումների շարքում առանձնանում է 2013 թվականին ստացած Գրեմմի մրցանակի՝ «Լավագույն դասական գործիքային սոլո կատարում» անվանակարգում։ Որպես անհատ կատարող Քաշքաշյանը հանդես է եկել աշխարհի բազմաթիվ բեմերում և տարբեր նվագխմբերի հետ գործակցությամբ:

Հայազգի ամերիկյան ալտահար Քիմ Քաշքաշյանն իր սերնդի առավել հայտնի կայացած երաժիշտներց է։ Ծնվել է Դեթրոյթում, ալտ է սովորել Քարեն Թաթլի և լեգենդար ալտահար Ուոլթեր Թրամփլերի մոտ՝ Բալթիմորի Փիբոդի երաժշտական կոնսերվատորիայում։ Քաշքաշյանն իր գործիքի համար նոր երկերի ստեղծման երդվյալ կողմնակիցն է։ Քաշքաշյանը հաճախակի մասնակցում է ԱՄՆ-ի և Եվրոպայի խոշոր փառատոներին, այդ թվում՝ Մարլբորոյի, Զալցբուրգի, Լոքենհաուսի և Սթավանգերի փառատոներին։ Նա համագործակցել է Ֆելիքս Գալիմիրի, Ռոբերտ Լևինալի, Քիթ Ջարեթի, Գիդոն Քրեմերի, Դանիել Ֆիլիպսի, Յո-Յո Մայի հետ։ Քաշքաշյանը ձայնագրվել է «Սոնիի» համար և երեք տասնամյակ տևող համագործակցություն ունի Գերմանիայի ECM ֆիրմայի հետ։ Բրամսի սոնատների նրա ձայնագրությունը Ռոբերտ Լևինի հետ 1999-ին արժանացել է Էդիսոն մրցանակին։ 2000-ի հունիսին թողարկվել են Բարտոկի, Էոտվեոշի և Կուրտագի նրա ձայնագրությունները և արժանացել 2001 թ. Կաննի դասական մրցանակին՝ նվագախմբի հետ մենակատարի պրեմիերային ձայնագրության համար։ Քաշքաշյանի լայնածավալ մանկավարժական աշխատանքներն ընդգրկում են դասավանդումը Բլումինգթոնի Ինդիանա համալսարանում և Ֆրայբուրգի ու Բեռլինի կոնսերվատորիաներում (Գերմանիա)։ 2000-ի սեպտեմբերին նա սկսել է ալտ և կամերային երաժշտություն ուսուցանել Նոր Անգլիայի կոնսերվատորիայում (Բոստոն)։

Որպես մենակատար հանդես է գալիս Նյու Յորքի, Բեռլինի, Վիեննայի, Լոնդոնի, Միլանի Մյունխենի և Տոկիոյի ճանաչված նվագախմբերի հետ՝ Ռիկարդո Շայիի, Քրիստոֆ Էշենբախի, Ռիկարդո Մուտիի և այլ հայտնի դիրիժորների ղեկավարությամբ։ Մենահամերգներ է ունեցել Նյու Յորքում (Metropolitan Museum և 92nd Street "Y"), Բոստոնում, Վաշինգտոնում, Ֆիլադելֆիայում, Փիթսբուրգում, Սան Ֆրանցիսկոյում, Քլիվլենդում և Լոս Անջելեսում։

Համագործակցել է կոմպոզիտորներ Գուբայդուլինայի, Պենդերեցկու, Գիա Կանչելիի, Կուրտագի, Տիգրան Մանսուրյանի, Պյարտի, Բերիոյի և Էթվոշի հետ։

Նրա կամերային համերգների գործընկերներն են դաշնակահար Ռոբերտ Լևինը և հարվածային գործիքների հայտնի կատարող Ռոբին Շուլկովսկին։ Հանդես է եկել the Tokyo, Guarneri և Galimir Quartet-ների հետ, ինչպես նաև եզակի կազմ ունեցող՝ Գիդոն Կրեմեր, Դանիել Փիլիպս, Քիմ Քաշքաշյան և Յո-Յո Մա քառյակով։

2013 թվականին արժանացել է Գրեմմի մրցանակի՝ «Լավագույն դասական գործիքային սոլո կատարում» կատեգորիայում։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---