Գյուլը, լքելով նախագահի պաշտոնը, հայտարարել է` Թուրքիայի նոր վարչապետը Դավութօղլուն է լինելու20 օգոստոսի 2014 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը կարծում է, որ երկրի վարչապետի պաշտոնը կզբաղեցնի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: Այդ մասին Գյուլը հայտարարել է իր նստավայրում կայացած հրաժեշտի ընդունելության ընթացքում, որը կազմակերպվել էր նրա` օգոստոսի 28-ին լիազորությունները նոր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հանձնելու առթիվ: «Ինչպես տեսնում եմ՝ վարչապետի պաշտոնը կանցնի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին: Ես եմ բերել նրան քաղաքականություն: Մենք նրան կաջակցենք»,-ասել է Գյուլը, գրում է ԱՊԱ-ն: Գյուլը պաշտոնը կլքի օգոստոսի 28-ին: Նա հայտարարել է, որ Անկարայում մնալու ցանկություն չունի, և պատրաստվում է վերադառնալ Ստամբուլ: Օգոստոսի 27-ին նախատեսվում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարը, որի ընթացքում կընտրեն նաև կուսակցության նոր ղեկավարին: Թուրքիայում անգամ մինչև օգոստոսի 10-ին կայացած նախագահական ընտրությունները լայնորեն քննարկում էին` ով կզբաղեցնի վարչապետի պաշտոնը Էրդողանի` նախագահ ընտրվելու դեպքում: Էրդողանն էլ իր հերթին հայտարել է, որ եթե իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարն ու վարչապետը տարբեր մարդիկ լինեն, արդյունավետ աշխատանքի մասին խոսք լինել չի կարող: Որպես ամենահավանական թեկնածու շրջանառվում էր Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեթ Դավութօղլուի անունը: Ինչպես հաղորդել է թուրքական լրատական Haber7-ի վերլուծաբան Մեհմեդ Աջեթին, կուսակցության հետնաբեմում ամենաքննարվողը հենց Ահմեթ Դավութօղլուի թեկնածությունն է եղել: Օգոստոսի 10-ի երեկոյան հայտնի է դարձել, որ Թուրքիայի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձել է պետության պատմության մեջ առաջին ուղիղ նախագահական ընտրությունների հաղթող` հավաքելով ձայների 51,7 տոկոսը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |