Վրաստանը ոչ թե խստացնում է վիզային ռեժիմը, այլ` բարելավում. Նոր կանոնները ՀՀ քաղաքացիներին չեն վերաբերում

Վրաստանը ոչ թե խստացնում է վիզային ռեժիմը, այլ` բարելավում. Նոր կանոնները ՀՀ քաղաքացիներին չեն վերաբերում

PanARMENIAN.Net - Վրաստանի կառավարությունը, միգրացիոն նոր կարգավորումներ սահմանելով, վիզային քաղաքականությունը խստացնելու նպատակ չի հետապնդում, այլ միգրացիոն հոսքերի կարգավորումը բարելավելու մեխանիզմներ է ստեղծում, հայտարարել են Վրաստանի արտաքին գործերի նախարարության Լրատվության ու տեղեկատվության բաժնում:

«Արտասարհամնցիների իրավական կարգավիճակի ու առանց քաղաքացիության անձանց մասին» նոր օրենքը Վրաստանում ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից:

«Օրենքի նախագծումը պայմանավորված է երկրում չկարգավորված միգրացիոն գործընթացներով, որոնք ծագել են ծայրահեղ բաց վիզային քաղաքականության արդյունքում: Միևնույն ժամանակ, Եվրամիության հետ մերձեցման գործընթացում հատուկ նշանակություն է ստանում միգրացիոն գործընթացների ճիշտ և մտածված կառավարումը, որը պետք է իրագործվի համապատասխան վիզայի գործընթացների միջոցով»,- հայտարարել են ԱԳՆ-ում, հաղորդում է «Նովոստի Գրուզիյան»:

«Ստեղծված առաջնահերթություններն ու փաստերը հաշվի առնելով` օրենքը ոչ թե նպատակ է դնում խստացնել վիզային ռեժիմը, այլ երկիր մուտք գործող արտասահմանցիների հոսքերը կառավարելու համար ստեղծել համապատասխան օրենսդրական բազա և մեխանիզմներ»,- շեշտել են ԱԳՆ-ում:

Համաձայն նոր կարգավորումների, այն երկրների քաղաքացներին, որոնց վրա տարածվում է վիզային ռեժիմը, Վրաստանը բազմանգամյա վիզաներ կտա 180 օր ժամկետով` երկրում այդ ժամանակահատվածում ընդհանուր առմամբ 90 օր մնալու թույլտվությամբ:

Արտասահմանցիները, ովքեր կցանկանան Վրաստան գնալ ուսման, աշխատանքի կամ ընտանիքի վերամիավորման համար, ավելի երկար ժամկետով երկրում մնալու համար պետք է համապատասխան վիզա ստանան իրենց երկրում վրացական դեսպանատանը: Միևնույն ժամանակ կգործի կեցության թույլտվություն ստանալու կարգը:

Առանց վիզայի ռեժիմի դեպքում, որը Վրաստանում գործում է եվրոպական երկրների, ՆԱՏՕ-ի ու ԱՊՀ անդամ-երկրների հետ, ինչպես նաև երկրների, որոնք «Վրաստանի կարևոր գործընկերներն են և որոնց հետ գործում են երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր», այդ երկրների քաղաքացիները կարող են Վրաստանում առանց վիզայի մնալ կես տարվա կտրվածքով 90 օր:

Այսօր գործող օրենքի համաձայն, Վրաստանի տարածքում առանց վիզայի քաղաքացիները կարող են մնալ առավելագույնը 360 օր:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2014-ի սեպտեմբերից Վրաստանը մասնակի վիզային ռեժիմ է սահմանելու Հայաստանի հետ: Դա վերաբերելու է անձանց, որոնք Վրաստան են մեկնելու երկար ժամանակով` բիզնեսի կամ ուսման նպատակով:

Ինչպես հայտարարել են Երևանում Վրաստանի դեսպանատանը, գործող վիզային ռեժիմը կպահպանվի Հայաստանի այն քաղաքացիների համար, որոնք Վրաստան են մեկնելու կարճատև ժամանակով` զբոսաշրջության նպատակով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---