Վճարվող արձակուրդի օրերի թվով Հայաստանն առաջատար երկրների շարքում է. Հետազոտություն

Վճարվող արձակուրդի օրերի թվով Հայաստանն առաջատար երկրների շարքում է. Հետազոտություն

PanARMENIAN.Net - Արձակուրդների թեժ շրջանում Dailymail-ը ներկայացնում է` աշխարհի որ երկրում աշխատողները քանի օր վճարվող արձակուրդի իրավունք ունեն: Մինչև հոդվածը ներկայացնելը, նշենք, որ ուսումնասիրության մեջ չներառված Հայաստանում, ըստ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 158-159 հոդվածների, ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 28 օրացույցային օր է` այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը և վճարվում միջին աշխատավարձը:

Սրան գումարենք մոտ 15 ոչ աշխատանքային օր` ազգային տոներ և հիշատակության օրեր, ստացվում է նվազագույնը 43 վճարվող հանգստյան օր տարեկան:

Եթե դեռ կարծում եք, որ քիչ է, շտապում ենք ձեզ հիասթափեցնել. Dailymail-ի ներկայացրած հետազոտության համաձայն` աշխարհի ամենազարգացած երկրներից մեկում` Ամերիկայի Միացյալ Նահանգներում, աշխատողներն ընդհանրապես չունեն վճարվող արձակուրդ: Բանն այն է, որ ամերիկացի գործատուներն աշխարհում միակն են, որ իրենց աշխատակիցներին չեն տրամադրում ամենամյա վճարվող արձակուրդ:

Մինչ աշխարհի մյուս երկրների աշխատողները տարեկան վայելում են մինչև 40 օր վճարվող արձակուրդ, ամենրիկացիներն օրենքով զրկված են այդ իրավունքից, եթե չհաշվենք ընդհանուր առմամբ մոտ 10 օր ոչ աշխատանքային ազգային տոները:

Thrillist ընկերության կազմած քարտեզը, համատեղելով տարբեր աղբյուրներից հավաքած տվյալներ, ներկայացնում է աշխարհում վճարվող արձակուրդների տևողությունների տատանումները: Արդյունքը ներկայացնում է նվազագույնը 10 տարվա աշխատանքային փորձով շաբաթը 5 օր զբաղվածությամբ քաղաքացիների իրավունքները աշխարհի 64 զարգացած երկրում:

Ինֆոգրաֆիկան ներկայացնում է, որ վճարովի արձակուրդի օրերի քանակով աշխարհում առաջատարն են Բրազիլիան, Բոլիվիան, Մեծ Բրիտանիան և եվրոպական մի շարք երկրներ, այն դեպքում, որ ԱՄՆ-ում նման օրեր ընդհանրապես նախատեսված չեն:

Ներկայացվածի համաձայն, ԱՄՆ-ն աշխարհում միակ երկիրն է, որն իր գործատուներին չի պարտադրում աշխատակիցներին վճարվող արձակուրդ տրամադրել:

Համեմատության համար նշենք, որ, օրինակ Բրազիլիայում շարքային աշխատողները տարեկան ստանում են 30 օր վճարվող արձակուրդ` գումարած 11 ոչ աշխատանքային ազգային տոները. ստացվում է` տարեկան 41 օր վճարվող արձակուրդ: Հաջորդ ինֆոգրաֆիկան ներկայացնում է, որ Մեծ Բրիտանիան էլ է այս ցուցանիշով աշխարհում առաջատարների շարքում, սակայն հարցն այն է, որ ազգային տոներն այստեղ կարող են ներառվել ընդհանուր վճարվող արձակուրդի օրերի մեջ: Մյուս եվրոպական երկրներում էլ այս առումով դրությունը բավական լավ է:

Զեկույցում ասվում է, որ Լեհաստանում վճարվող արձակուրդի օրերի ընդհանուր թիվը հասնում է 26-ի, Ավստրիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Լյուքսեմբուրգում և Շվեդիայում դրանք 25-ն են: Ավստրիացիները նաև ունեն 13 տոնական օր, այնպես որ արձակուրդի ընդհանուր ժամկետը կազմում է 38 օր:

Սպեկտրի մյուս ծայրում Հնդկաստանն է`12 օր (գումարած 28 տոնական օր), Չինաստանը` 10 օր (տոների հետ`21), Թաիլանդը` 6 օր (ընդհանուր` 22) և Ֆիլիպինները` 5 օր (տոների հետ միասին` 20):

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---