AmeriaToken . Առաջին անգամ բջջային հեռախոսը կփոխարինի Оnline Banking-ի անվտանգության սարքերին

AmeriaToken . Առաջին անգամ բջջային հեռախոսը կփոխարինի Оnline Banking-ի անվտանգության սարքերին

PanARMENIAN.Net - Առցանց բանկային ծառայություններից օգտվող հաճախորդների համար Ամերիաբանկը ներդրել է նոր համակարգ` AmeriaToken մեկանգամյա գաղտնաբառ գեներացնող հեռախոսային հավելված, որն առաջին անգամն է կիրառվում հայաստանյան բանկային համակարգում:

AmeriaToken-ը Digipass սարքավորման (token) այլընտրանքային տարբերակն է, որի շնորհիվ առցանց բանկային ծառայություններից օգտվելու համար այլևս անհրաժեշտություն չկա կրելու դրա համար նախատեսված հավելյալ սարքը: Հավելվածը կիրառելու համար Ամերիաբանկի հաճախորդներն ընդամենը պետք է բեռնեն և ակտիվացնեն ծրագիրն իրենց հեռախոսում` բանկից ստանալով համապատասխան ակտիվացման կոդը:

AmeriaToken-ը հասանելի է Apple, Android, Windows Phone և BlackBerry հիմնական օպերացիոն համակարգերով աշխատող սարքավորումների համար:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---