«Դեպի Հայք» հիմնադրամի երիտասարդ կամավորները` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում

«Դեպի Հայք» հիմնադրամի երիտասարդ կամավորները` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալվել են արտերկրից ժամանած 20-ից 30 տարեկան հայ երիտասարդ կամավորներ, ովքեր պատրաստակամ են մասնագիտական հմտությունները Հայաստանի մարզերում կիրառելու հարցում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է «Դեպի Հայք» հիմնադրամի երիտասարդ կամավորներին և ողջունել սեփական արմատները ճանաչելու նրանց ձգտումը: Նա կամավորներին ծանոթացրել է ընկերության գործունեության գլխավոր գործառույթների, հիմնարար արժեքների, ինչպես նաև որդեգրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ում չափազանց կարևորվում և քաջալերվում է սփյուռքահայ երիտասարդների՝ հայրենիքը բացահայտելու ցանկությունը: Այստեղ, սակայն, առավելապես կարևորվում է այն մոտեցումը, որ Հայաստանը լավագույնս ճանաչելու համար պետք է երկիրը դիտել ոչ թե զբոսաշրջիկի աչքերով, այլ՝ հայրենիք այցելել ավելի կարևոր նպատակով. Հայաստանն ընկալել որպես մի վայր, որտեղ կարելի է ծավալել մասնագիտական գործունեություն կամ սոցիալական տարբեր թիրախային խմբերին ուղղված ծրագրերին կամավորագրվելով` սեփական ավանդն ունենալ երկրի զարգացման հարցում: Բացահայտել Հայաստանը՝ նշանակում է նրա մասնիկը դառնալ, զգալ երկրի ոգին, անմիջական շփման միջոցով ծանոթանալ նրա բնակիչների հետ, ճանաչել նրանց ապրելակերպն ու առօրյան: Կարևոր է նաև լավ հարաբերություններ հաստատել տարեկիցների հետ և ստեղծել անձնական ու գործնական ամուր կապեր:

«Ողջունելի և խոստումնալից է, որ կայացրել եք այս որոշումը և այցելել եք հայրենիք: Այժմ դուք մեր սիրելի Հայաստանի դեսպաններն եք աշխարհում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ ողջունելով ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Սիրիայից, Մեքսիկայից, Լիբանանից և Կանադայից ժամանած հայ երիտասարդներին:

2004-ից ի վեր Y:PhotoarchiveSocialcarsIMG_6071.jpgՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ «Դեպի Հայք» հիմնադրամը կազմակերպել է 32 երկրից Հայաստան ժամանած հայ մասնագետների կամավոր աշխատանքը` Հայաստանի տարբեր մարզերում: Հայաստանում հաջողելու Ռալֆ Յիրիկյանի օրինակն այն գործոններից է, որոնք հետաքրքրություն են առաջացրել սփյուռքահայ երիտասարդների մոտ` Հայաստան գալու և տարբեր նախագծերի մասնակցելու հարցում:

«Որտեղ էլ որ լինեն աշխարհով մեկ սփռված հայերը` պետք է կարևոր համարեն Հայաստանի տնտեսության զարգացումը: Ուրիշ էլ ո՞վ պետք է հոգա երկրի տնտեսական առաջընթացի և բարօրության մասին, եթե ոչ՝ մենք: Մենք բոլորս պետք է լինենք հաստատակամ, հետևողական և աշխատասեր: Հարկավոր է միայն հիշել, որ աշխարհի ոչ մի երկիր զերծ չէ խնդիրներից: Հաջողության են հասնում նրանք, ովքեր ձգտում են ստանալ շոշափելի արդյունք: Մենք կարող ենք հաջողել, եթե առաջնորդվենք լավատեսությամբ և մեր երկրի հանդեպ անձնական ու կորպորատիվ պատասխանատվության զգացումով», - հավելել է Ռալֆ Յիրիկյանը:

Կամավորները կիսվել են Հայաստանում ստացած իրենց տպավորություններով: Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով՝ ընգրկելով տարբեր թեմաների առնչվող հարցեր: Կազմակերպված քննարկումն օգնել է երիտասարդներին առավել սպառիչ պատկերացում կազմել բիզնեսի կառավարման և ղեկավարման սկզբունքերի մասին:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---